00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 2015թ.–ին շուրջ մեկ միլիոն տուգանք է գրվել

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կատարողական վարույթների մեծամասնությունը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 2015թ.-ին հարուցել է շուրջ 900 հազար կատարողական վարույթ։ Երեքշաբթի լրագրողներին նման տվյալներ ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը։

2015թ.-ին հայցվորների օգտին բռնագրավվել է շուրջ 25 մլրդ դրամ (ավելի քան 50 մլն դոլար), որից պետբյուջե է մտել շուրջ 7 միլիարդը, ևս 14 մլրդ` իրավաբանական անձանց օգտին։ Անցյալ տարվա համեմատ այդ թիվը նվազել է 12 մլրդ դրամով։

Վարույթների քանակը Հայաստանի բնակչության թվի հետ համեմատելուց հետո (պաշտոնական տվյալներով` շուրջ 3 մլն), ստացվում է, որ միջինը յուրաքանչյուր ընտանիք ստացել է մեկական վարույթ։

Պողոսյանն առարկեց` ասելով, որ նման մաթեմատիկական հաշվարկն այնքան էլ ճիշտ չէ։

«Կան առանձին մարդիկ, որոնք ունեն հազար և ավելի կատարողական վարույթ։ Որոշ պարտատերեր ունեն 40 մլն դրամի վարչական վարույթներ»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` դա առավելապես վերաբերում է տաքսի ծառայությունների և երթուղային տաքսիների տերերին։

Վերջին շրջանում ԴԱՀԿ ծառայության կողմից վարորդները ստացել են ծանուցումներ հին չվճարված տուգանքների մասին։ Անկախ նրանից` դա համակարգի սխալ է եղել, թե ոչ, սակայն վճարման մասին կտրոնները չպահած վարորդները ստիպված են եղել կրկին վճարել։

Ինչպես պատմեց Sputnik Արմենիա պորտալին Աշոտը, մի քանի ամիս առաջ նա նման սխալ ծանուցում է ստացել անցյալ տարի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին, բայց կարողացել է ապացուցել իր իրավացիությունը։

«Ծանուցումը եղել է մեկ տարվա վաղեմության տուգանքի մասին։ Բարեբախտաբար ես պահել էի վճարումը հաստատող կտրոնը»,- ասաց Աշոտը։

Նա ծանուցումով և կտրոնով դիմել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ նրան ասել են, որ համակարգում սխալ է տեղի ունեցել, և «ամեն ինչ կարգին է»։ Բայց Աշոտին ոչ մի ծանուցում չեն ուղարկել այն մասին, որ այլևս պարտք չունի` վերցնելով վճարման կտրոնը։

Վարորդը ստիպված է եղել երկրորդ անգամ դիմել ծառայություն, դիմում գրել, որից հետո ստացել է անհրաժեշտ ծանուցումը։

Պողոսյանը նաև կոչ է արել որպես չարիք չընդունել ԴԱՀԿ ծառայությունը և ըմբռնումով մոտենալ նրա աշխատանքին։

«ԴԱՀԿ-ն մի ծառայություն է, առանց որի պետությունը չի կարող գոյություն ունենալ։ Պետք չէ դիտարկել այն որպես ֆաշիստական կառույց»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ծառայության աշխատանքի արդյունավետությունից դժգոհությանը, նա նշեց, որ տարվում են որակի բարելավման և հարուցված վարույթների փակման գործընթացն արագացնելու ակտիվ աշխատանքներ։

Պողոսյանի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը, այդ թվում` մարզային ներկայացուցչությունների բացումը և ողջ երկրում վճարային համակարգերի տեղադրումը թույլ է տվել զգալիորեն բարձրացնել ծառայության արդյունավետությունը։

«Դատական կատարողի և քաղաքացու միջև շփումը նվազագույնի հասցնելը հանգեցնում է նաևկոռուպցիոն ռիսկերի նվազեցման»,- ասաց Պողոսյանը։

 

 

 

Լրահոս
0