ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյանին, որը փորձել է ապօրինի ճանապարհով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր տեղափոխել Վրաստան, հայտնում է Գրուզիա-օնլայնը:
Քննությունը պարզել է, որ Վ.Թադևոսյանը զարդերը տեղափոխել է մեքենայում տեղադրված հատուկ գաղտնի պահատուփում:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 214-րդ հոդվածով, որը 3-5 տարի ազատազրկում է նախատեսում:
