Հզոր ցիկլոնը պարզապես գրոհել է Հայաստանը: Ձյան տեսքով առատ տեղումները, որոնք սկսվել են հունվարի 25-ի գիշերվանից, որոշ մարզերում մինչ այժմ չեն դադարում
Ձյան խոշոր փաթիլները հիշեցնում են հայտնի երգի տողերը` «ձյունը իր երգն է երգում»:
Սակայն ձյունը որոշակի դժվարություններ է ստեղծել քաղաքապետարանի համար: Ձնամաքրման տեխնիկան աշխատում է արտակարգ ռեժիմով, մերկասառույցը խանգարում է երթևեկությանը։
Իսկ երեխաների համար ձմեռը վայելելու հրաշալի հնարավորություն է ընձեռվել՝ դպրոցական արձակուրդը երկարացվել է, և կարելի է բակում թավալ գալ ձների մեջ ու ձնագնդի խաղալ: