00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական և իրանական դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Իրան կատարելիք այցի շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությունը լուծելու գործում, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջաբեր Անսարին։

Ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան` դիվանագետն ընդգծել է, որ Իրանը հակամարտության առաջին իսկ օրից փորձել է կանխել այն և լուծել հակասությունները։

«Եթե մենք անդրադառնանք անցյալին, կտեսնենք, որ Իրանը փորձել է լարված պահերին կանխել հարևան երկրների` Ադրբեջանի և Հայաստանի միջև ծագած անհամաձայնությունները։ Այժմ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, Իրանը կարող է ստանձնել միջնորդի դերն ու որպես միջնորդ հանդես գալ այդ հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է Անսարին։

Նա հայտնել է նաև, որ ադրբեջանական ու իրանական դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Իրան կատարելիք հնարավոր այցի շուրջ։ Այցի մասին կհայտարարվի ավելի ուշ, եթե վերջնական որոշում ընդունվի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հակամարտությունը սկսվել է 1988թ.-ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.-ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

1992թ.-ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ չէ։

 

Լրահոս
0