ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հունվարի 25-ին ազատ են արձակվել Երևանում վնասազերծված զինված խմբի անդամներից 5-ը՝ Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները: Այս մասին հայտնել են նրանց փաստաբանները:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել էին, ապա` կալանավորվել: