ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայությունը (USGS) հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին Միջերկրական ծովում երկու երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆրիկայի միջերկրածովյան ափին գտնվող Իսպանիայի ինքնավար քաղաք-նավահանգստից՝ Մելիլիայից 86 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 5:34-ին (Երևանի ժամանակով 8:34):
Ավելի վաղ 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Մարոկկոյի Էլ Հոսեյմա քաղաքից 65 կմ հյուսիս-արևելք:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան։