00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցի տնօրեն. «Ամեն ինչ անելու ենք, որ դպրոցականներն առողջական նոր խնդիրներ չունենան»

Школа
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցական արձակուրդի երկարաձգումը վիրուսների տարածումը կանխելու նպատակ ունի: Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նշել է, որ կրթության պատասխանատուները ամեն բան կանեն, որպեսզի դպրոցականները, բացի հիվանդանալուց, նաև ծանրաբեռնվածության հետևանքով առաջացող խնդիրներ չունենան

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Դպրոցականների ձմեռային արձակուրդի երկարաձգումը Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներից մեկն էր: Սակայն շատերին հուզում է նաև այն հարցը, թե ինչպես են աշակերտները լրացնելու երեք շաբաթվա բացը, և արդյո՞ք գարնանային արձակուրդ չունենալու ու դասաժամերի ավելացման հետևանքով երեխաները առողջական նոր խնդիրներ չեն ունենա:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը վստահեցնում է, որ դասապրոցեսը կկազմակերպվի այնպես, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը մեծ չլինի, այսինքն՝ ընդմիջումներով, հանգստից հետո, որպեսզի երեխան ու ծնողը նոր խնդրի առաջ չկանգնեն:

«Խնդիրը պետք է այնպիսի լուծում ստանա, որ մեկ անգամ ևս առողջության խնդիր չունենանք և միաժամանակ կատարենք բաց թողած նյութերի լրացման գործընթացը: Սա առաջին դեպքը չէ, այսպիսի դեպքեր էլի են եղել, խուճապի մատնվել պետք չէ, պարզապես պետք է գիտակից մոտենալ հարցին, և ամեն ինչ նորմալ կլինի: Կարևորը աշակերտի առողջությունն է: Առողջություն, ապա կրթություն»,- շեշտում է դպրոցի տնօրենը:

Տիկինը Սարգսյանը մեկնաբանում է նաև այն լուրերը, որ դպրոցական արձակուրդի երկարացման «միջոցով» դպրոցները լուծեցին նաև ջեռուցման խնդիրը, այսինքն այդ ընթացքում դպրոցները չջեռուցվեցին և մեծ գումարներ խնայեցին:

«Չկա նման բան: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս կարող է դպրոցը չջեռուցվել, այդ դեպքում ողջ համակարգը կխափանվի: Արձակուրդի ողջ ընթացքում դպրոցը պարտադիր ջեռուցվել է: Հնոցապանները կարգավորել են ըստ եղանակային ջերմաստիճանի, ջեռուցման համակարգը երբևէ չի անջատվել: Այս ընթացքում բավականին ցուրտ օրեր եղան, եթե այդ ընթացքում համակարգն անջատվեր, մենք հետո շատ ավելի լուրջ ծախսեր կունենայինք»,- ասում է Սարգսյանը:

Նա վստահեցնում է, որ ջեռուցմանը զուգահեռ կա նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց, որը վերաբերում է դպրոցների օդափոխությանը:

«Վիրուսների տարածումը կանխելու համար դասասենյակները պետք է անպայման օդափոխվեն, դա կիրականացվի դասամիջոցների ընթացքում: Բոլորս էլ մայրեր ենք, և բոլորս էլ գիտակցում նք, որ կրթության պատասխանատուների գործոնը շատ մեծ է: Ամեն ինչ անելու ենք, որ աշակերտները առողջական խնդիրներ չունենան»,- եզրափակում է Անուշ Սարգսյանը:

Լրահոս
0