00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ՍԾՏՀԿ-ի նախագահ է դարձել

© Sputnik / Андрей Бабушкин / Անցնել մեդիապահոցВизит президента России в Турцию
Визит президента России в Турцию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստն անցկացվում էր Թուրքիայում, սակայն նիստի ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր չքննարկվեցին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նիստն անցկացվել է Ստամբուլում: Նիստի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության հաջորդ կես տարվա նախագահությունն անցնում է Ռուսաստանի Դաշնությանը:

«Հիմնական խնդիրն է տարածաշրջանում առկա բարդ պայմաններում փորձել ՍԾՏՀԿ շրջանակում դրական օրակարգ ձևավորել` ընդգծելով տնտեսական ուղղվածությունը, կոնկրետ արդյունքների հասնելու միտվածությունն ու կազմակերպության շրջանակում համագործակցության ապաքաղաքականացումը», — նիստից հետո ասել է Ռուսաստանը ներկայացնող ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Ստանիսլավովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ՍԾՏՀԿ-ն որպես հարթակ չի դիտարկում Թուրքիայի հետ երկկողմ խնդիրներ քննարկելու համար ու հույս ունի, որ թուրքական կողմն էլ է այդպես վերաբերվում այս կազմակերպության աշխատանքին:
Ստանիսլավովը հայտնել է, որ ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի նախագահության խոշորագույն եզրափակիչ միջոցառումներից կդառնա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը կկայանա Սոչիում հուլիսի 1-ին:

Պատասխանելով Sputnik-ի թղթակցի հարցին՝ Ստանիսլավովը նշել է, որ Ուկրաինան շարունակում է քաղաքականացնել Ղրիմի թեման ՍԾՏՀԿ-ի շրջանակում, նա այդ մոտեցումն անհեռանկարային է անվանել:

«Ղրիմն ու Սևաստոպոլն ընդգրկվեցին Ռուսաստանի կազմում, սակայն դրանից հետո էլ ՌԴ-ի այդ սուբյեկտները շարունակում են Սևծովյան տարածաշրջանի մի մասը մնալ, և այդ պատճառով ՍԾՏՀԿ շրջանակում համագործակցությունը պետք է ընդգրկի նաև Ռուսաստանի այդ տարածաշրջանները, ինչպես օրինակ՝ Կրասնոդարի երկրամասն ու Ռոստովի շրջանը: Սակայն այդ հարցում մենք բախվում ենք Ուկրաինայի մեր գործընկերների բավական քաղաքականացված ու զգացմունքային դիրքորոշմանը»:

Լրահոս
0