00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամի 30-ը քանդելու գիշերային «օպերացիան»

© Sputnik / Asatur YesayantsАрама 30
Арама 30 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամի 30 հասցեում գտնվող հին շենքի քանդումը հասարակության վրդովմունքի պատճառ է դարձել, սեփականատերը պնդում է, որ դա իր բիզնես ծրագրերում չի եղել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. Երևանի փոքր կենտրոնում իրականացվող վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվել է քանդել Արամի 30 հասցեում գտնվող շենքը, շուրջ 10 տարվա պատմություն ունի, լրագրողներին ասաց այդ հատվածի սեփականատեր Ավո Քարագոզյանը:

Հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Աբովյան փողոցներում խաչմերուկում, քանդվել է հին շենքերից մեկը: Քանդելու «օպերացիան» իրականացվել է գիշերը, որպեսզի ակտիվիստները խնդիրներ չառաջացնեն:

Քարագոզյանը հայտնեց, որ 2004թ.-ին մինչև Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցների միջև գտնվող հատվածը գնելը նա տեսել է այդ տարածքի վերակառուցման հաստատված ծրագիրը, որտեղ Արամի 30-ի շենքը քանդման ենթակա է եղել:

Հենց այդ հատվածի կառուցումը, որը ձեռք է բերվել 2010-2011թթ.-ին 500 հազար դոլարով, սեփականատիրոջ բիզնես ծրագրերի մեջ չի մտել:

«Կոնկրետ այդ շենքը քանդելը պետք չէր հյուրանոցի շինարարության համար»,- ասաց սեփականատերը` նշելով, որ այդ տարածքը նա հանձնում է քաղաքապետարանին՝ Արամի փողոցը լայնացնելու համար:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը կարծում է, որ ներկա պահին Արամի փողոցը շատ նեղ է և լայնացման կարիք ունի:

«Այն պետք է թեթևացնի Հանրապետության հրապարկի տրանսպորտային իրավիճակը: Հրապարակը պետք է թեթևացնել, իսկ դա միակ ուղին է»,- ասաց Ալեքսանյանը:

Ճարտարապետը պնդում է, որ Արամի 30-ի շենքը քանդելու հաշվին կլայնանա ոչ միայն փողոցը, այլ նաև Ազգային պատկերասրահի հարակից մայթը։

Նրա խոսքով՝ մի քանի մետրով կլայնանա նաև Աբովյան փողոցը, որից հետո Հյուսիսային պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման վայրում կստեղծվի ազատ գոտի, որտեղ նաև պուրակ է լինելու:

Սակայն շատերը դեմ են, որ Երևանի հին շենքերը քանդվեն: Շատ ճարտարապետներ, այդ թվում՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, կարծում են, որ այդ նախագիծը չի եղել Ալեքսանդր Թամանյանի` Երևանի գլխավոր հատակագծի սկզբնական մտահաղացման մեջ: Նրանք պնդում են, որ մայրաքաղաքը կորցնում է իր մշակութային տեսքը:

 

Լրահոս
0