00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը հրթիռային հարձակում են իրականացրել հայկական Քեսաբ քաղաքի վրա

© AP Photo/ Hussein MallaАрмяне в Кесабе
Армяне в Кесабе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2014 թվականի ամռանն իրենց տներ վերադարձած հայերը վկայում են, որ հրթիռներն ընկել են քաղաքի կենտրոնում` հայկական եկեղեցուց ոչ հեռու: Կան վիրավորներ

Արման Վանեսքեհյան, Sputnik

Թուրքիան հերթական անգամ քաղաքական սադրանքների ու ռազմական արկածախնդրության է դիմել` ջանալով հնարավորինս սրել իրավիճակը Սիրիայի սահմանին՝ սիրիական հարցի շուրջ սպասվող բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է սկսվեն Ժնևում հունվարի 25-ին: Պաշտոնական Անկարան ձգտում է ամրապնդել սիրիական ընդդիմության քաղաքական դիրքերը:

Սա վերջին երկու օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ Թուրքիայի կադրային ստորաբաժանումները գնդակոծում են սիրիական տարածքը: Եվ դա անում են առանց ՄԱԿ-ի մանդատ ունենալու և Իսլամական պետության (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում) գրոհայինների ջոկատները Սիրիայի տարածքում ոչնչացնելու ուղղությամբ գործողություններ իրականացնող արևմտյան կոալիցիայի հրամանատարության հրամանի:

Թուրքական հրթիռներով առաջին անգամ է գնդակոծվում սիրիական տարածքի այն հատվածը, որը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Այն ժամանակ Թուրքիան բացատրել էր դա նրանով, որ այնտեղից գնդակոծության է ենթարկվել գյուղի դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են աշակերտները: Սակայն արդեն երեկ գնդակոծվել է հայկական Քեսաբ քաղաքը, որը գտնվում է սիրիական կանոնավոր բանակի կադրային ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Ինչպես Քեսաբի բնակիչները պատմել են Հայ-արաբական միջազգային իրավաբանական միության գլխավոր քարտուղար, Քեսաբում ծնված Վահե Մաշիկյանին, հունվարի 20-ի ցերեկը ժամը երեքին մոտ «Գրադ» համակարգի երկու հրթիռներ են ընկել քաղաքի վրա: Մեկը՝ Սուրբ երրորդություն հայկական եկեղեցուց ոչ հեռու, երկրորդը՝ տեղի մզկիթի կողքին: Քաղաքում ծանր վիրավորներ կան:

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայկական Քեսաբ քաղաքը 2014 թվականի մարտին զավթվել էր ոչ թե իսլամական պետության գրոհայինների, այլ Ալ Նուստրայի զինված ջոկատների կողմից: Ընդ որում, հենց թուրքական կադրային ստորաբաժանումներն են այդ կազմակերպության ջոկատներին հրետանային աջակցություն ցուցաբերել: Այլապես, ինչպես պնդում էին այն ժամանակ հայերը, Ալ Նուստրան, որին փաստորեն պաշտոնապես աջակցում է Թուրքիան, ոչ մի դեպքում չէր կարողանա զավթել քաղաքն ու ստիպել հայկական ինքնապաշտպանական ջոկատներին նահանջել:

Այնուհետև` արդեն 2014 թվականի ամռանը, Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ կադրային ստորաբաժանումները, հայկական ինքնապաշտպանական ջոկատների, ռուսական ավիացիայի ու իրանական Համսայի աջակցությամբ, ազատագրեցին Քեսաբը:

Ու քաղաքը լքած 1800 հայ բնակիչներ վերադարձան իրենց ավերված ու թալանված տները: Վերադարձան, սկսեցին վերականգնել տունն ու տնտեսությունը, և հանկարծ կրկին հրթիռահրետանային գնդակոծություն իրականացվեց Թուրքիայի տարածքից:

Ակնհայտ է, որ դա թուրքական կողմի հերթական սադրանքն է: Թուրքիան դեռ հույս ունի, որ սիրիա-թուրքական սահմանին գտնվող շրջաններում իրավիճակը հնարավորինս սրված կլինի:

 

 

Լրահոս
0