00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ երկրներ. տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները

© Sputnik / Виктор ТолочкоФлаги стран ЕАЭС
Флаги стран ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ երկրների փորձագետները փորձում են ուղիներ գտնել եվրասիական տարածքում ստեղծված տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Ինչպե՞ս կարելի է առկա իրավիճակում ոչ միայն չհրաժարվել ինտեգրացիոն գործընթացներից, այլև նոր ուղիներ գտնել երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդում ԵՏՄ երկրների ինտեգրացիոն գործընթացի վրա, նման եզրակացության են հանգել Մոսկվա-Երևան-Մինսկ տեսակապի ձևաչափով «Նոր տնտեսական իրողություններ ԵՏՄ երկրների համար: Ինչպես հաղթահարել ֆինանսական դժվարությունները» թեմայով կլոր սեղանի մասնակից փորձագետները:

Մասնավորապես ՌԳԱ ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովը նշեց, որ ի տարբերություն 2008-2009 թվականների ճգնաժամի ու փոխարժեքի անկման` ստեղծված իրավիճակն ունի մեկ դրական կողմ:

Նրա խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանում առկա իրավիճակը չէր հարաբերակցվում այլ երկրների տնտեսական վիճակի հետ, մասնավորապես` Ղազախստանում և Բելառուսում, ապա այժմ առևտրային փոխհարաբերություններում անհամաչափություններն աստիճանաբար վերանում են (տենգեն ռուբլու հետ միասին արժեզրկվում է), ԵՏՄ մյուս երկրներում ազգային արժույթի արժեզրկումը պահպանում է Ռուսաստան արտահանման հնարավորությունը:

ԵՏՄ երկրներից բացառություն է կազմում միայն Հայաստանը, որը շարունակում է պահպանել արժույթի կայուն փոխարժեքը:

ԵՏՄ երկրների վրա ռուսական ճգնաժամի բացասական ազդեցության մեկ այլ կարևորագույն կողմերից է, Շիրովի կարծիքով, այն, որ այս պայմաններում Ռուսաստանը չի կարող դոնոր հանդիսանալ ու աջակցություն ցուցաբերել Հայաստանին, Ղրղըզստանին և Բելառուսին:

«Ռուսական տնտեսության հնարավորությունները սահմանափակ են, սակայն հենց դրանցից մեծամասամբ կախված կլինի այն հարցը, թե արդյոք հնարավոր կլինի՞ պահպանել բելառուսական ու ղրղըզական տնտեսությունը ճգնաժամի պայմաններում», — ասաց Շիրովը:

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի միջազգային տնտեսական կազմակերպությունների հատվածի ղեկավար Վյաչեսլավ Խոլոդկովը կարծում է, որ ճիշտ չեն նավթի ցածր գնի պատճառով ՌԴ 2016 թվականի պետբյուջեի ծախսերի կրճատման ծրագրերը:

Նա կոչ արեց հաշվի առնել ու օգտագործել ԱՄՆ-ի ու Եվրոպական երկրների փորձը, որոնք ճգնաժամի պայմաններում ավելացնում էին պետական ծախսերը, այդ թվում` արտաքին պարտքի աճի հաշվին, որը Ռուսաստանում այնքան էլ մեծ չէ:

Ճգնաժամը միկրոինտեգրման նախադրյալներ է ստեղծում

Հարցին առավել գործնական մոտեցում ցուցաբերեց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսագիտության բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը:

Նա, իհարկե, խոստովանեց, որ ԵՏՄ-ում ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կախված է նավթի գնից, սակայն նույնիսկ ծանր տնտեսական պայմաններում որոշակի նախագծեր կան, որոնք կարող են աշխատել ու օգուտ բերել:

«Իրական նախագծերի ժամանակն է, և հետևաբար` մասնավոր համագործակցության: Մակրոտնտեսական իրականության վատթարացումը կարող է նպաստել ինտեգրացիային միկրոմակարդակում», — ասաց Միհրանյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը ստիպելու է գործարարներին ավելի կշռադատված մարքեթինգային քաղաքականություն վարել, և քանի որ ոչ մի երկիր հնարավորություն չունի խթանել իր ապրանքն արտաքին շուկայում նույն արագությամբ, ինչպես ԵՏՄ շուկայում, դա կհանգեցնի ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման:

Հայաստանի բացառիկ իրավիճակը

Խոսելով Հայաստանի առանձնահատկությունների մասին` Միհրանյանը նշեց երկրի մեկուսացված լինելը, որը մի կողմից` խանգարում է ինտեգրացիոն գործընթացից օգուտ քաղել, մյուս կողմից՝ թույլ է տալիս պահպանել գործերի ներկայիս վիճակը:

«Կայունությունը կախված է նրանից, որ Հայաստանի արտահանումը հավասարապես բաշխված է ԵՏՄ և այլ երկրների միջև», — նշեց Միհրանյանը:

Փորձագետն ազգային արժույթի կայունությունը պայմանավորել է երկրի որոշակի մեկուսացմամբ, ինչպես նաև դրամի փոխարժեքի պահպանմամբ:

Դրամի կտրուկ անկումը, նրա խոսքով, Հայաստանի համար հղի է սոցիալական պայթյունով, սակայն արժույթի ներկայիս փոխարժեքը բերում է տեղական ապրանքի մրցունակության անկման, այդ իսկ պատճառով հավանական է նաև նրա վերահսկվող անկումը:

Ճգնաժամը հաղթահարելու համար, տնտեսագետի կարծիքով, ներդրումներ են անհրաժեշտ, որոնք կարող են իրականացվել Ռուսաստանի կողմից` Իրանի ու Չինաստանի հետ համատեղ:

 

 

Լրահոս
0