Հանրապետության օրենսդիր մարմնի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները բողոքի ձայն են բարձրացրել այն ժամանակ, երբ խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը` դեմոկրատ Պավել Ֆիլիպի ղեկավարությամբ
Նախարարների կաբինետի ընտրությունից հետո ցուցարարների ու խորհրդարանի շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել շենքի հետնամասում:
Բախման հետևանքով DA («Արժանապատվություն և ճշմարտություն» աջակողմյան շարժում) հարթակի կողմնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք:
Բախման ընթացքում տուժել է 15 մարդ, այդ թվում` 9 ոստիկան: Տուժածների շարքում կան նաև DA ակտիվիստներ ու որոշ պատգամավորներ: