ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Սերգեյ Յուրանը համաձայնել է գլխավորել «Միկան» և ստորագրել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև հունիսի 1-ը։ Այս մասին հայտնում է rsport.ru-ն։
«Ես առաջարկ ստացա հայկական ակումբից: «Միկայի» սեփականատերը ժամանեց Մոսկվա և բանակցեց ինձ հետ»,- ասել է Յուրանը:
Նա նշել է, որ երեք օր անցկացրել է թիմի հետ և ծանոթացել նորեկների հետ:
«Հասցրել ենք երկու ընկերական հանդիպում անցկացնել: Հաղթեցինք «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին և Տուլայի «Արսենալին»»,- ասել է Յուրանը:
Հունվարի 25-ին թիմը մեկնում է Վրաստան` հավաքների։