00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին ոչ թե հորդորել եմ, այլ խնդրել եմ, որ հրաժարական տա․Փաշինյան
09:06
6 ր
Երվանդ Բոզոյան
Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին.Բոզոյան
09:13
10 ր
Վահե Վարսանյան
Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգում բարձիթողի վիճակ է.Վարսանյան
09:24
7 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոզի գրիպի հետևանքները դպրոցականների կյանքում

© Sputnik / Асатур ЕсаянцПодопечные детско-юношеской вокально-эстрадной студии "Циацан"
Подопечные детско-юношеской вокально-эстрадной студии Циацан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռային արձակուրդի երկարաձգումն ուրախացրեց հայ դպրոցականներին, սակայն Կրթության և գիտության նախարարը հայտարարեց, որ դրա հետևանքով երեխաները կզրկվեն գարնանային արձակուրդից

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով, լայն արձագանք գտավ հասարակության շրջանում։

«Ծնողներս դեռ անցած տարի ուղեգիր են գնել, և այսօր ես իմացա, որ մենք գարնանային արձակուրդ չենք ունենալու։ Շատ եմ վրդովվել»,- Sputnik Արմենիային ասաց Երևանի ավագ դպրոցի աշակերտուհիներից մեկը։

Նա հույս ունի, որ ծնողները կկարողանան տոմսերը վերադարձնել և առանց նրա ոչ մի տեղ չեն մեկնի։

Աշոտյանը նշեց, որ կրթական գործընթացում տասնօրյա դադարն արդեն լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել, որոնք լուծում են պահանջում:

Քանի որ գարնանային արձակուրդը տևում է ընդամենը մեկ շաբաթ, ապա մնացած «բաց թողած» շաբաթը կլրացվի շաբաթ օրերին դասերի հաշվին կամ ամեն օր մեկական լրացուցիչ դասաժամով:

Ամալյային դուր չի գալիս շաբաթ օրերին դպրոց հաճախելու հեռանկարը, քանի որ չի սիրում դպրոց հաճախել հանգստյան օրերին:

«Հանգստի համար մեկ օր է մնում, բայց կիրակին «չի փրկում»: Ես ծնողներիս հետ ուրբաթ օրերին միշտ գնում եմ քաղաքից դուրս, իսկ կիրակի՝ վերադառնում: Հիմա մենք դրա համար ժամանակ չենք ունենա»,- ասաց է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Ամալյան խոստովանեց, որ մաքուր օդը խթանում է և օգնում կենտրոնանալ դասերի ժամանակ:

Ծնողների արձագանքը

Հետաքրքիր է, որ շատ ծնողներ, ի տարբերություն երեխաների, ուրախ են գարնանային արձակուրդը չեղյալ հայտարարելու համար:

«Անձամբ ես շատ ուրախ եմ, որ գարնանային արձակուրդ չի լինելու, քանի որ ես աշխատում եմ, և ավելի լավ է երեխաներս դպրոցում լինեն, քան տանը մենակ: Դա նաև թույլ կտա լրացնել բաց թողածը»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակից Արմինեն:

«Ինձ համար ավելի լավ կլինի, եթե գարնանային արձակուրդ չլինի, բայց երեխան շաբաթ օրերին տանը մնա: Ինձ հարմար չէ տղայիս շաբաթ օրը դպրոց տանելը, որովհետև դա իմ միակ ազատ օրն է: Հետո էլ երեխաները հանգստյան օրերին այցելում են մարզադպրոցներ, խմբակներ: Ստացվում է, որ շաբաթ օրը դպրոց գնալը խառնում է ծնողների ծրագրերը»,- ասում է Լիլիթը, որի տղան առաջին դասարանցի է:

Ուսուցչի կարծիքը

Երևանի N 114 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննան էլ իր մեկնաբանությունն ունի այս հարցի վերաբերյալ:

Նա կարծում է, որ գարնանային արձակուրդն անհրաժեշտ է, որովհետև հինգ ամիս շարունակ առանց հանգստի դպրոց գնալը դժվար է, և երեխաները շատ են հոգնում: Ռուզաննայի կարծիքով՝ մեկ շաբաթ կամ 10 օր է պետք, որպեսզի դպրոցականները ինչ-որ կերպ հանգստանան:

«Բաց թողած օրերը կարելի է լրացնել ամեն օր մեկական դասաժամով կամ շաբաթ օրերը դպրոց գնալով: Բայց ես կարծում եմ, որ շաբաթ օրերին երեխաները նույնպես հոգնում են, վեց օր սովորել… առավել ևս, որ մեր դպրոցն ավագ է»,- ասաց ուսուցիչը:

Նրա խոսքով՝ դա հատկապես մեծ ծանրաբեռնվածություն է ավագ դպրոցականների համար, քանի որ նրանք հավելյալ պարապում են բուհ ընդունվելու համար:

«Բացի այդ, շաբաթ օրերին միշտ ցածր հաճախելիություն է լինում: Դու չես կարող նոր թեմա տալ երեխաներին»,- ասաց Ռուզաննան:

Ուսուցչուհին կարծում է, որ արձակուրդը կարելի է «փոխհատուցել» մայիսի վերջին օրերի հաշվին:

Արձակուրդը չեղյալ հայտարարելու ֆոնին կրթության նախարար Աշոտյանը հայտարարել է, որ Հայաստանում 6000 երեխայի համար կբացվի 30 նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն, հանրապետության հինգ ավագ դպրոցում կսկսվեն հիմնանորոգումներ, ինչպես նաև 12 ավագ դպրոցի վերանորոգման նախագծում:

 

Լրահոս
0