00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարեություն. հայկական դարաշրջանի վերածնունդը

© znaki-zodiaka.do.amзнак Овна
знак Овна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը որպես էթնոս ձևավորվել են Խոյի համաստեղծությունում Հիսուս Քրիստոսից շատ առաջ, կարծում է գիտական աշխատանքների հեղինակ Լևոն Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի- Sputnik. Հայաստանի և հայերի ողջ քրիստոնեական պատմությունը լի է ողբերգական իրադարձություններով: Պատմության ընթացքում հայերին տեսել են հալածանքներ, պետականության բացակայություն, օտարների ներխուժումներ, ինչպես նաև` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Մենք հիմա գտնվում ենք անցումային փուլում. Ձկների դարաշրջանից վերադառնում ենք Խոյի դարաշրջան, որի նշան տակ ծնվել ենք որպես էթնոս»,- մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Պողոսյանը:

Այդ դատողությունը հակադրվում է համացանցում տարածած այն հաղորդագրություններին, թե մարդկությունը մտնում է Ջրհոսի դարաշրջան:

Պողոսյանի խոսքով՝ հայ ժողովրդին բաժին ընկած աղետները պետք է կապել այն երևույթի հետ, որ Ձկների դարաշրջանը փորձություն է եղել ազգի համար, և ամեն ինչ լավ կլինի Խոյի դարաշրջանի վերադարձով:

Դրա հետ կապված պետք է նշել քրիստոնեության հսկայական ազդեցությունը, որը փոխել է աշխարհը, չէ՞ որ օրացույցով Ձկների նշանը հոգևոր գիտելիքների նշան է: Հետևաբար այդ նշանը դարձել է քրիստոնեության խորհրդանիշ, որն առաջինն ընդունել են հայերը: Առաջին քրիստոնյաները ձկան միջոցով միմյանց գաղտնի ազդանշան են փոխանցել: Մինչև հիմա եկեղեցական տոների ժամանակ սեղան գցելիս տնային տնտեսուհիներն ավանդաբար ձուկ են պատրաստում:

Խոյը մեր մշակույթում շատ տարածված է եղել: Այսօրվա դրությամբ ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ պարերում կարելի է այդ վայրի կենդանու դարաշրջանի տարրեր տեսնել: Մասնավորապես, ճարտարապետությունում կարելի է տեսնել խոյի եղջյուրների զարդանախշեր:

Պատմաբանները նշում են, որ խոյի պաշտամունքի բուռն շրջանում շատ քանդակագործներ պատկերել են այդ կենդանու ոչ միայն եղջյուրները, այլ նաև` գլուխը: Հայերը կարծել են, որ եթե անվախ լինեն խոյի նման, ապա ոչ ոք չի կարող նրանց ստրկացնել: Ու նրանք կրկնել են կենդանու շարժումները, որոնք հետագայում հիմք են դարձել քոչարի պարի համար:

Եղել է «վեր խոյանալ» ծեսը, երբ խոյի նման բարձրացել են կրունկների վրա և կրունկները ուժեղ հարվածել գետնին:

«Մենք միշտ հզոր և ուժեղ պետություն ենք ունեցել, որի մասին վկայում են աշխարհի հին քարտեզները, իսկ հզորությունը կվերականգնվի Խոյի դարաշրջան մտնելուց հետո»:

Պողոսյանի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում արմատներին վերադառնալու միտում է նկատվում:

 

Լրահոս
0