ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Կաբարդինո-Բալկարիայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնում է Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Նախօրեին Կաբարդինո-Բալկարիայի Զոլսկի շրջանում «Մալկա» դաշնային հսկիչ-անցակետում ոստիկանները ստուգման համար կանգնեցրել են ՎԱԶ-21103 ավտոմեքենան:
«Պարզվել է, որ մեքենայի վարորդը ՀՀ քաղաքացի է, ով այժմ բնակվում է Պյատիգորսկում ու գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Պատմական հայրենիքում նրան փնտրում են բանակից խուսափելու համար (ՀՀ ՔՕ 327 հոդվածի 1 մաս)», — գրում է «Կավկազ սեգոդնյան»:
Իր քաղաքացիական պարտքը կատարելուց խուսափող օտարերկրացու գտնվելու վայրի մասին հայտնել են հետախուզման նախաձեռնողին՝ Հայաստանի ՆԳՆ-ին: