00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դինքը հավատում էր, որ Թուրքիայում աղավնիներին չեն կրակում

© halkizbizՑույցեր Ստամբուլում
Ցույցեր Ստամբուլում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում դավադրաբար սպանվեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Գոհար Սարգսյան, Sputnik Արմենիա

Հրանտ Դինքի համար սովորություն էր ամեն հինգշաբթի բաց ծով դուրս գալն ու ձուկ որսալը: Բայց նրա հասցեին սպառնալիքներն այնքան էին հաճախակիացել, որ Դինքի տան անդամները նրան խնդրում էին միայնակ ձկնորսության չգնալ:

«Այսօրվա պես հիշում եմ՝ ձկնորսության ժամանակ զանգեց ինձ, սկսեց խոսել ու մեկ էլ ձուկ բռնեց և ուրախությամբ ասաց՝ ահա, սա էլ քո պատվին էր: Մի անգամ էլ, երբ Թուրքիայում էի, Դինքի ու նրա կնոջ՝ Ռաքելի հետ քայլում էինք ծովեզրով, նա գրկեց կնոջն ու ասաց. «Աստված իմ, սա հրաշք է, մենք՝ երեք հայերով զբոսնում ենք այստեղ, խոսում հայերեն, ավելի գեղեցիկ բան չկա»»,-պատմում է լրագրող Անժելա Թովմասյանը, ով Հրանտ Դինքի մտերիմներից էր:

Անժելան Դինքին անվանում է «անուղղելի ռոմանտիկ», քանի որ պոլսահայ հայտնի մտավորականը, ապրելով Թուրքիայում ու տեսնելով տիրող իրավիճակը, հավատում էր, որ ազգայնամոլ թուրքերի կողքին կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր կնպաստեն, որպեսզի Թուրքիան փոխվի: Մինչդեռ պատմությունն այլ բան է ասում:

© ajansuniversite.istanbul.edu.trՀրանտ Դինք
Դինքը հավատում էր, որ Թուրքիայում աղավնիներին չեն կրակում - Sputnik Արմենիա
Հրանտ Դինք

«Մի օր Դինքին հարցրի՝ ինչու՞ չես գալիս Հայաստան: Նա էլ պատասխանեց, որ Հայաստան գալով էլ խոսելու է հայաստանյան խնդիրների մասին, այնպես որ այստեղ էլ կգտնվեն մարդիկ, որ իրեն չեն ների: Իսկ Թուրքիայում, նրա խոսքով, անելիքներն ավելի շատ են»,- Sputnik Արմենիա լրատվական գործակալությանը և ռադիոյին տված հարցազրույցում պատմում է Անժելան:

© onedioՑույց Ստամբուլում` «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք»
Դինքը հավատում էր, որ Թուրքիայում աղավնիներին չեն կրակում - Sputnik Արմենիա
Ցույց Ստամբուլում` «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք»

Ամեն օր, մինչև Հրանտ Դինքը կհասներ աշխատավայր, «Ակոսի» աշխատակիցները ջնջում էին նրա էլեկտրոնային փոստին ստացված սպառնալիքներով նամակները: Մի անգամ Դինքը հոդված էր հրապարակել, որում ասվում էր՝ Աթաթուրքի որդեգրած աղջիկը հայուհի է: Դրանից հետո Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել, մի քանի հարյուր մարդ մտել էր խմբագրատուն ու սպառնում էր «ոչնչացնել» Դինքին: «Ակոսի» խմբագրապետը գիտեր, որ այդ մարդիկ իրենց սպառնալիքը կիրականացնեն: Այդպես էլ եղավ. 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրատան մոտ դավադրաբար սպանվեց Հրանտ Դինքը:

«Տարիներ են անցել սպանության օրից, բայց դատավարության գործընթացում սպանության բուն կազմակերպիչներին բացահայտելու հարցում որևէ լուրջ տեղաշարժ չի արձանագրվել: Երբ իշխանությունների մատը խառն է լինում ոճրի մեջ, դատավարությունն այնքան է հետաձգվում, մինչև մոռացվում է»,-ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Իսկ «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ Թուրքիայում կատարվող նմանօրինակ հանցագործությունները միշտ էլ թաքնվում են անպատժելիության վահանի ետևում:

«Ես հույս չունեմ, որ բուն հանցագործները կբացահայտվեն: Այդ հույսն արդարանալու համար Թուրքիան, օրինակ, պաշտոնապես պիտի ճանաչի ցեղասպանությունը: Դա նույնքան հեռու է, որքան Հրանտի նկատմամբ կատարված ոճրի բացահայտումը մեզ և ձեզ հասցնելը»,-ասում է Բագրատ Էստուկյանը:

Չնայած այս դիտարկումներին` մեր զրուցակիցները միաբերան պնդում են, որ գործը չբացահայտելը կվնասի Թուրքիայի հեղինակությանն, ու «ոճրագործ» պիտակը մշտապես կմնա այդ երկրի վրա։

Հրանտ Դինքը մի առիթով ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»: Ու նա հավատում էր դրան: Լրագրող Ալին Օզինյանին տված հարցազրույցը վերջինը եղավ, որում նա ասում էր.

© mansethaberՑույց Ստամբուլում` «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք»
Դինքը հավատում էր, որ Թուրքիայում աղավնիներին չեն կրակում - Sputnik Արմենիա
Ցույց Ստամբուլում` «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք»

«Այսօր Թուրքիայում խոսվում է ազգայնական ուժերի բարձրացման մասին, բայց ես չեմ հավատում, որ աճում է ազգայնականությունը. այն աճեցվում է որոշ մարդկանց օգնությամբ: Վերջին երկու տարիներին սա ավելի ակնհայտ դարձավ»,-ասել է Հրանտ Դինքը:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում Դինքը պատմել է, թե որքան դժվար է եղել «Ակոս» թերթի հիմնադրումը, ինչ պայմաններում են ապրել Թուրքիայի հայերը.

«Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները և ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար: Բայց «Ակոսը», հակառակ մի շարք բացասական արձագանքներին, լույս տեսավ»:

Իր վերջին հոդվածում «Ակոսի» խմբագրապետը գրել է.

«Ես նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերև ու ներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… բայց ես չեմ սարսափում, քանի որ հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»:

 

 

Լրահոս
0