00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ելք մեկուսացումից. ո՞ւր կգնան Իրանի փողերը

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանից պատժամիջոցների մասնակի հանելն ու հաշիվների ապասառեցումը մտածելու առիթ է տալիս` կիրականացվե՞ն արդյոք հայ-իրանական համատեղ նախագծեր

Դավիթ Գալստյան, Sputnik.

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հաստատել են Իրանից տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանելու փաստը: Իրանի արտասահմանյան ակտիվների ապասառեցման արդյունքում ֆինանսական միջոցների մի մեծ մաս է ազատվում (շատերն այն գնահատում են 90-100 մլրդ դոլար, սակայն պետքարտուղար Ջոն Քերին խոսել է 55 մլրդ դոլար գումարի մասին), որոնք կարող են ուղղվել տնտեսական դժվար իրավիճակից դուրս գալուն, որը պայմանավորված է մի քանի տարվա մեկուսացմամբ:

Իրանական գազը կանցնի՞ Հայաստանով

Չնայած Իրանը դիմացավ պատժամիջոցներին` տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ դժվար` հատկապես հաշվի առնելով ներկայիս իշխանության պահպանողական տրամադրվածությունը: Այս պայմաններում արտաքին նախագծերում (մասնավորապես, հայ-իրանական) Իրանի ներդրումային քաղաքականությունը հարցականի տակ է մնում: Թեև մյուս կողմից բնական է, որ ԻԻՀ-ն կընդլայնի նավթի ու գազի մատակարարման աշխարհագրությունը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանը պատրաստ է ադրբեջանական գազից Վրաստանի կախվածությունը նվազեցնել և նախատեսում է գազի մատակարարում իրականացնել Հայաստանի միջով:

«Վրաստանը մտադիր է դիվերսիֆիկացնել իր կախվածությունը Ադրբեջանի գազից, իսկ Իրանը պատրաստ է առաջարկել իր գազը ու դա անել Հայաստանի միջոցով», — ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքն Իրանի համար անկանխատեսելի է` քրդական հարցի սրման, գազի ու նավթատարների պայթեցման պատճառով: Դժվար իրավիճակ է ստեղծվում նաև Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում:

«Ադրբեջանը ճնշում է իրանամետ ուժերին, ինչի մասին վկայում են նաև Նարդարանի իրադարձությունները: Երկրների միջև հարաբերություններն այնքան բարդ են, որ պարզ չէ, թե ինչպես են լուծվելու այդ հարցերը: Իսլամական հանրապետության համար Հայաստանը ամենաարդյունավետ ու վստահելի ճանապարհն է Վրաստան գազի մատակարարման համար», — նշեց փորձագետը:

Պատժամիջոցների բացակայությունը թույլ կտա կառուցել Մեղրու ՀԷԿ-ը

Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացում է կանխատեսում նաև ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը` կապելով դա, առաջին հերթին, Մեղրու ՀԷԿ-ի շինարարության հետ:

Նրա խոսքով՝ Իրանում հրաշալի հիշում են, թե ինչպես է Հայաստանը երկրին աջակցել դժվար ժամանակներում: Եվ դա է պատճառներից մեկը, որից ելնելով Իրանը կարող է միջոցներ ուղղել սառեցված երկկողմ նախագծերի իրականացմանը:

«Վերջապես կկառուցվի Մեղրու ՀԷԿ, որի ֆինանսավորումը կանգնեցվել էր: Այս պահի դրությամբ ծրագիրը կարելի է ավարտված համարել: Կան նաև այլ նախագծեր, որոնք կիրականացվեն, սակայն չի կարելի ամեն ինչի վարդագույն ակնոցով նայել», — ասաց Իսկանդարյանը:

Բանն այն է, որ լուրջ ֆինանսական ներուժ ունեցող եվրոպական երկրներն ու կազմակերպությունները հերթ են կանգնել, որպեսզի Իսլամական հանրապետության հետ նոր պայմանագրեր կնքեն:

Մինչ օրս Իրանը հովանավորում էր իր արտադրողներին` ներքին շուկա արտասահմանյան ապրանք թույլ չտալով, սակայն Իսկանդարյանը հնարավոր է համարում Հայաստանի նկատմամբ նման քաղաքականության վերանայումը:

Հայաստանն ու Իրանը նոր նախագծեր չեն մշակում

Շատ փորձագետներ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելը դիտարկում են Հայաստանի համար դրական լույսի ներքո, սակայն կան նաև թերահավատներ:

«Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը կարծում է, որ այսօր երկկողմանի հարաբերությունների շրջանակում չի դիտարկվում որևէ նոր գլոբալ նախագծի իրականացում, իսկ երկու գործող նախագծերը պատժամիջոցներից կախված չեն:

«Օրինակ` երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գիծը համարվում է ավելի շատ հայկական նախագիծ, քան համատեղ, քանի որ այն կառուցվելու է մեր տարածքում վարկերի ներգրավմամբ», — ասաց Սարուխանյանը:

Նա կասկած հայտնեց նաև երկրորդ կարևոր նախագծի՝ Մեղրու ՀԷԿ-ի արագ շինարարության վերաբերյալ, որը 15 տարի պետք է շահագործվի Իրանի կողմից, որից հետո միայն հանձնվի Հայաստանին:

Փորձագետի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում նաև Հայաստանով ու Վրաստանով դեպի Եվրոպա տարանցիկ գազատարի կառուցումը, քանի որ այն ավելի թանկ կարժենա, քան դրա տարանցումը Թուրքիայի տարածքով (անկախ քրդական հարցից) կամ հեղուկ վիճակում` տանկերների օգնությամբ:

Սարուխանյանի խոսքով՝ հայ-իրանական առևտրի իրական ակտիվացումը կարող է կապված լինել Հյուսիս-Հարավ մայրուղու բացման հետ, որը կթեթևացնի բեռնափոխադրումները:

Այսպիսով` տարբեր տեսակետներ գոյություն ունեն հայ-իրանական հարաբերությունների ու մեր տնտեսության ակտիվացման վրա պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ազդեցության հետ: Սակայն որքան էլ Իրանը «լավ» վերաբերվի Հայաստանին` իր դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակ մեր արժանիքները հիշելով, առանց տնտեսական ու քաղաքական շահերի որևէ քայլ չի ձեռնարկի:

Իսկ հայկական իշխանությունը, ցավոք, այնքան հաճախ է հույսը դնում «երկնային մանանայի» վրա, որ չի նկատում այն հնարավորությունները, որոնց իրականացումը թույլ կտա ստանալ այդ «մանանան»:

 

 

Լրահոս
0