ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի Լոռու մարզի Թումանյան քաղաքում երկուշաբթի երեկոյան այրվել է մանկապարտեզի շենքը:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց աղբյուրը, այրվել է շենքի պահեստային մասը, մյուս հատվածները չեն տուժել, այնպես որ երեխաները կարող են հաճախել մանկապարտեզ։
«Մանկապարտեզում բռնկված հրդեհի հիմնական վարկածը համարում են էլեկտրաէներգիայի անսարքությունը: Տուժածներ ու զոհեր չկան», — Sputnik Արմենիային հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Արմեն Մալխասյանը: