ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի- Sputnik. Չորեքշաբթի` հունվարի 20-ին, ժամը 14։00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի մամուլի ասուլիսը` «Պլանային և համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կխոսվի նաև կոնկրետ պատվաստանյութերի, դրանց ազդեցության և հնարավոր կողմնակի ազդեցության մասին:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։
Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։