ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի- Sputnik. Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կլքի ակումբը, հաղորդում է Ռ-Սպորտը:
«Արասը խաղային քիչ փորձ ուներ: Նա վնասվածքից հետո չէր կարողանում վերականգնել մարզավիճակը: Մենք համարել ենք, որ ավելի լավ կլինի, եթե նա փոխի թիմը: Եվ նա ինքն էլ ցանկացավ տեղափոխվել»,- ասել է Ալենիչևը լրագրողներին:
«Սպարտակը» Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է: