ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հունվարի 17-ին` ժամը 12.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:
Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին:
Ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700տ տարողությամբ պահեսատվորած բենզինով: