00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարվեցողության կանոնները մայրաքաղաքում

© Sputnik / Из личного архива Г.МкртчянДиректор Школы этики Геворг Мкртчян и курсанты
Директор Школы этики Геворг Мкртчян и курсанты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է պետք ճիշտ պահել պատառաքաղը կամ օգտվել սպասքի պարագաներից, որոնք առօրյայում օգտագործվում են ամեն օր նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամանակ: Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է պարզել, թե ի վերջո ինչպե՞ս պետք է մարդ պահի իրեն հասարակության մեջ, և կարևո՞ր է արդյոք հռետորությունը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Էթիկայի կանոններն իմանալը միշտ եղել ու մնում է արդիական` հաշվի առնելով, որ էթիկան, ըստ էության, երիտասարդ գիտություն է: Այսօր ցանկության դեպքում կարելի է գուգլ որոնողական համակարգում փնտրել ու գտնել տարբեր կանոնների ու հարցերի վերաբերյալ ձեռնարկներ: Միայն թե համացանցը սոսկ տեսական գիտելիքներ է տալիս, իսկ գործնականում ամեն ինչ այլ կերպ է:

«Ռեստորան գալիս են մարդիկ, ովքեր կարող են ձուկ պատվիրել քաղցր գինով: Հասկանու՞մ եք, քաղցր գինին քաղցրավենիքի հետ են օգտագործում: Ձկան հետ հարկավոր է դառը գինի։ Սակայն մենք չենք կարող հաճախորդին անհարմար վիճակի մեջ դնել ու մատնացույց անել նրա սխալը: Ստիպված ենք լինում կատարել պատվերը», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցին պատմում է մայրաքաղաքի հաստատություններից մեկի մենեջեր Համլետ Սահակյանը:

Նման դեպքեր հանդիպում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Կյանքի խելահեղ ռիթմում, արագ սննդի դարաշրջանում մարդիկ հարմարվում են պայմաններին ու հաճախ մոռանում վարվեցողության մասին: Ավելացնենք նաև տարբեր արագ սննդի կետերն ու վնասակար, սակայն համեղ «ֆասթֆուդ» հրամցնող օբյեկտների մասին: Հին ավանդույթները վերականգնելու նպատակով 2011 թվականի վերջին — 2012-ի սկզբին Գևորգ Մկրտչյանը հիմնադրեց «Էթիկայի դպրոցը», որի այցելուները մեծամասամբ երիտասարդ ու նպատակասլաց մեր համաքաղաքացիներն են:

«Հատկանշական է, որ վերջին ժամանակները մեր դպրոց հաճախում են նաև 40-ից բարձր տարիքի անձինք», — պատմում է Գևորգն ու ավելացնում, որ երկու տարվա դասընթացից հետո փոխվում են մարդկանց հայացքները, քանի որ ի սկզբանե շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս մտահղացմանն ու նշում. «ի՞նչ է, մենք չգիտե՞նք ինչպես պահել դանակն ու պատառաքաղը»: Դասընթացի ավարտից հետո նույնիսկ ամենահամոզված թերահավատների կարծիքը փոխվում է:

Դպրոցի նպատակն ու գործունեությունը քաղաքացիների մեջ էթիկայի ու վարվեցողության հիմունքները սերմանելն է, սովորեցնելն է գրագետ օգտագործել սպասքի պարագաներն ու վարպետորեն ու հաճելի զրույց վարելու արվեստը, իսկ հետագայում նաև բանակցային գործընթացում իրենց ճիշտ դրսևորելու կանոնները, մասնագետները ծանոթացնում են բժշկական էթիկետին, ազգային խորհրդանիշերին և այլն:

© Из личного архива Г.МкртчянԷթիկայի դպրոց
Школа этики - Sputnik Արմենիա
Էթիկայի դպրոց

Դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանի կարծիքով` սրանք գիտելիքների այն տարրական հիմունքներն են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին, հատկապես երիտասարդությանը։

Ինչպես խոստովանեց ինքը` Գևորգը, դպրոցը մեծ ծրագրեր ունի: Առաջիկա ծրագրերից մեկն է նման դասընթացների կազմակերպումը մարզերում, սակայն դեռ ֆինանսական հնարավորություններ չկան իրագործելու այս մտահղացումը:

Մոտ ապագայում կսկսի գործել առցանց հեռուստածրագիր, և վարվեցողության ու էթիկայի կանոնների վերաբերյալ տեսադասընթացներն ավելի հասանելի կդառնան: Այսօրվա դրությամբ դպրոցն ունի 400 շրջանավարտ, ովքեր դասընթացի առաքելությունը տարածողներն են։ Իսկ այս տարվանից մեկնարկեց դպրոցի 16-րդ հավաքը:

 

 

Լրահոս
0