00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր Ծաղկաձորի մեծ աշխարհը

© Sputnik / Asatur YesayantsЦахкадзор, канатная дорога, снег, лыжи, лыжник
Цахкадзор, канатная дорога, снег, лыжи, лыжник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի ռեստորանի երկու հարևան սեղանի շուրջ ռուսերեն զրույց է լսվում. «Որտեղի՞ց եք… Տամբովի՞ց: Իսկ ես Աստանայից եմ, շատ հաճելի է»

Դավիթ Գալստյան, Sputnik.

Travel.ru-ի կազմած լավագույն զբոսաշրջային վայրերի առաջին տասնյակում Ծաղկաձորը երրորդ տեղում է ղրղըզական Կարակոլից ու բելառուսական Լոգոյսկից հետո: Ծաղկաձորը նաև ներառվել է հետխորհրդային տարածքի 15 լավագույն լեռնադահուկային զբոսաշրջային վայրերի` Forbesի կազմած ցանկում:

Հունվարի 17-ին ընդառաջ, երբ Հայաստանը նույնպես որոշեց միանալ ու նշել Ձյան համաշխարհային օրը, Sputnik Արմենիա պորտալը հետաքրքրվեց, թե ինչով է այս զբոսաշրջային վայրն այդքան գրավել օտարերկրացիներին:

© Sputnik / Asatur YesayantsԾաղկաձոր
Церковь Кечарис в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

Հարմարավետ հյուրանոցն ասես փոքրիկ Ծաղկաձոր լինի

Ծաղկաձորը, ինչպես և մյուս զբոսաշրջային գոտիները, իր շուրջ է հավաքում մարդկանց ամենատարբեր, հեռավոր ու անսպասելի վայրերից:

Օտարերկրացիներից շատերը Ծաղկաձորի մասին տեղեկանում են իրենց ծանոթ հայերից: Այդպես էր նաև ռեստորանում հավաքված մարդկանց դեպքում. «Տամբովում մենք հայ ընկեր ունենք, ով մեր ընտանիքին այստեղ հրավիրեց»: Եվ, իսկապես, մի՞թե կարելի է զարմանալ, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող յուրաքանչյուր ընտանիք կարող է հայ ծանոթ ունենալ: Ավելի շուտ կարելի է զարմանալ հակառակ դեպքում:

Նշված զրույցն ընթանում էր հարմարավետ հյուրանոցներից մեկում, որտեղից էլ մենք սկսեցինք մեր ճանապարհորդությունը: Այս գողտրիկ հյուրանոցի մենեջերը Քրիստինե Նազարյանը, ով մասնագիտությամբ բանասեր է, սակայն հանգամանքների բերումով հաջողակ բիզնես-լեդի է դարձել, Sputnik Արմենիա պորտալին սիրով պատմեց զբոսաշրջային քաղաքի հյուրերի մասին:

© Sputnik / Асатур ЕсаянцՔրիստինե Նազարյան
Бизнес-леди Кристина Назарян - Sputnik Արմենիա
Քրիստինե Նազարյան

Նրա խոսքով` Ծաղկաձոր զբոսաշրջիկների հոսքը հիմնականում լինում է Ռուսաստանից, թեև այս տարի ռուբլու անկումն անդրադարձել է նաև հանգստացողների քանակի վրա: Հայկական այս զբոսաշրջային գեղատեսիլ վայրը նրան գրավում է նրանով, որ, ասենք, ի տարբերություն Սոչիի ու Կրասնայա պոլյանայի, գտնվում է բարձր լեռներում: Այս տեղանքը հարմար է նաև նրանով, որ տեղացիները լավ են տիրապետում ռուսերենին ու շատ բարեհամբույր են:

«Բարձր լեռնային օդը գրավում է մարզիկներին, պատահական չէ, որ Ռուսաստանի բռնցքամարտի, լողի ու վոլեյբոլի հավաքականներն իրենց հավաքները հենց այստեղ են անցկացնում», — ասում է Քրիստինեն:

Ինչպես պարզվեց, ոմանք այստեղ են գալիս տարվա մեջ մի քանի անգամ: Ծաղկաձոր ավելի հաճախ են սկսել գալ Արաբական Էմիրությունների քաղաքացիները: Քրիստինեն պատմեց մի հետաքրքիր դեպք. պարզվում է` ԱՄԷ-ից մի զբոսաշրջիկ ձյան վրայով ոտաբոբիկ ամառային սանդալներով էր շրջում, որպեսզի ձյունն ավելի լավ զգա (զարմանալի է, որ նա չհիվանդացավ):

© Sputnik / Асатур ЕсаянцԾաղկաձոր
Цахкадзор, снег, снежки, зима - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

Ի դեպ, հիվանդությունների մասին: Ծաղկաձոր` որպես լեռնադահուկային հանգստավայր, զբոսաշրջիկների հիմնական հոսքը լինում է ձմռանը, սակայն ամռանը նույնպես կարելի է օգտվել նրա առողջարար օդից:

«Սա հիանալի առողջարան է շնչուղիների խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն ժամանակը, որ մարդիկ այստեղ են անցկացնում, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ինքնազգացողություն ունենալ ողջ տարվա ընթացքում», — ասաց Քրիստինեն:

Ընդ որում, նրա խոսքով, հյուրանոցների գները սկսած գարնանից մինչև աշնան վերջ բավական մատչելի են` ի տարբերություն Երևանում գտնվող հյուրանոցների:

Սակայն ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, այդ իսկ պատճառով մենք հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրների հետ են բախվում զբոսաշրջիկները: Քրիստինեի խոսքով` հիմնական խնդիրներից մեկը ճոպանուղու աշխատանքի վաղ դադարեցումն է (ժամը 17:30):

© Sputnik / Асатур ЕсаянцԾաղկաձորի ճոպանուղին
Цахкадзор, канатная дорога, снег, лыжи - Sputnik Արմենիա
Ծաղկաձորի ճոպանուղին

«Երեկոյան սովորաբար քամի չի լինում, ավելի հաճելի է սահել, սակայն ճանապարհներն, ի տարբերություն այլ հանգստավայրերի, լուսավորված չեն, այդ իսկ պատճառով ճոպանուղին շուտ է փակվում», — ասում է Քրիստինեն` ևս մեկ անգամ նշելով այս խնդրի արդիականությունը:

Ծաղկաձորի հիմնական առավելությունը հյուրընկալությունն է

Ցանկանալով առաջին ձեռքից տեղեկություն ստանալ, այսինքն հենց իրենց` զբոսաշրջիկների կարծիքն իմանալու համար մենք սար բարձրացանք: Ճոպանուղու կողքին մեկը դահուկով էր սահում, մյուսը` սնոուբորդով, իսկ ոմանք էլ սայթաքել ընկել էին։

© Sputnik / Асатур ЕсаянцԾաղկաձոր
Игра в снежки - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

Մեզ հանդիպած առաջին զբոսաշրջիկը հեռվից էր ժամանել: Ջոնն ԱՄՆ-ից հաճախ է լինում Ծաղկաձորում, նրան այստեղ դուր է գալիս: Նա խոստովանեց, որ առաջին հերթին այստեղ նրան գներն են դուր գալիս, չնայած այս տարի դրամարկղից հեռացավ փոքր ինչ դժգոհ:

© Sputnik / Асатур ЕсаянцԾաղկաձոր
Цахкадзор, канатная дорога, снег, сноуборд, лыжи - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

«Այստեղ լավ գներ են, սակայն այս տարի ինչ-որ բարձրացել են», — մտահոգված ասաց Ջոնը` մտքում դրամը դոլարի վերածելով:

Ջոնից հետո ճոպանուղու համար հերթ էր կանգնել Ղազախստանից մի ընտանիք: Աստանայից հյուրերն առաջին անգամ էին Հայաստանում, որոշել էին Ծաղկաձոր գալ ու դահուկ քշել, շատ գոհ էին:

«Գները բավական մատչելի են, ավելի մատչելի, քան Եվրոպայում: Հատկապես մեզ գրավում է տեղացիների վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ», — ասաց ընտանիքի հայրը` Արդանը: Ինքն անձամբ չի սահում, սակայն ուշիուշով հետևում է կնոջն ու երեխաներին, որոնց կլանել է սիրելի զբաղմունքը` դահուկով սահելը:

© Sputnik / Давид ГалстянՂազախստանից ժամանած ընտանիքը
Ардан с женой и сыном приехали в Цахкадзор из Казахстана - Sputnik Արմենիա
Ղազախստանից ժամանած ընտանիքը

Ծաղկաձորում ռուս զբոսաշրջիկների թիվը միշտ շատ է եղել, այդ իսկ պատճառով ռուսերենն այստեղ հնչում էր ամենուր: Պետերբուրգից ժամանած երկու ընկերներ` Արտյոմն ու Սերգեյը, Ծաղկաձորում առաջին անգամ էին, սակայն նրանք բարձր գնահատեցին սահուղին և սպասարկումը:

«Ամեն ինչ հրաշալի է, միայն սնոուբորդիստներն են շատ, ամբողջ ձյունը կուտակում են մի տեղ», — կատակում է Արտյոմը:

© Sputnik / Асатур ЕсаянцԾաղկաձոր
Сноуборд, зима - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

Պարզվեց, որ ձյունը «կուտակողներից» մեկը նրանց հայրենակիցն է. 15 տարեկան Ալեքսանդրը Մերձմոսկովյան շրջանից է: Նա խոստովանեց, որ երբ առաջին անգամ տեսավ հայկական սարերը, ոչ մի տարբերություն չգտավ Հայաստանի, Շվեյցարիայի ու Գերմանիայի միջև:

Զրուցեցինք նաև տեղացի «զբոսաշրջիկների» հետ: Սնոուբորդիստ Սեյրանի խոսքով` Ծաղկաձորը ոչնչով չի զիջում հարևան երկրներին: Նա բողոքեց միայն ճոպանուղու արագությունից ու սնոուբորդների համար ցատկահարթակների բացակայությունից:

© Sputnik / Asatur YesayantsՍնոուբորդ
Сноуборд, зима, Цахкадзор, снег - Sputnik Արմենիա
Սնոուբորդ

«Շատ երկրներում ճոպանուղին ավելի արագ է գնում, այնպես որ ավելի շատ ժամանակ ես սահուղու վրա անցկացնում», — ասաց Սեյրանը:

Ծաղկաձորը նաև հայերի ամենասիրած վայրն է: Նստեցինք հանգստանալու նստարանի վրա ու լսեցինք Գյումրու բարբառը. «Քեզի կըսեմ` ոտներդ ճիշտ դիր, ուղիղ պահի…»: Որպեսզի չխանգարենք սկսնակներին, որոշեցինք նրանց հարցուփորձ չանել:

© Sputnik / Асатур Есаянц Ծաղկաձոր
Цахкадзор, канатная дорога, снег, сноуборд, лыжи  - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

 

 

Լրահոս
0