00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու վարպետ մեկ բեմում

© Sputnik / Асатур ЕсаянцДирижер Сергей Смбатян и скрипач Сергей Хачатрян
Дирижер Сергей Смбатян и скрипач Сергей Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մեծ հաջողությամբ անցկացվեց 2016թ.-ի առաջին երաժշտական միջոցառումը` Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում: Շարքի առաջին համերգին ներկա էր նաև Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Բոլոր տոմսերը վաճառված են, իսկ Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի դահլիճը լեփ-լեցուն է։ Մարդիկ շտապում են զբաղեցնել սրահի 1350 տեղերից մեկը, չէ՞ որ երեկոն խոստանում է հատկապես դասական լինել:

«Մենք եկել ենք լսելու ստեղծագործությունների հետաքրքիր ընտրանի երկու տաղանդավոր Սերգեյների՝ Սմբատյանի (նվագախմբի գեղարվեստական ղեկավար) և Խաչատրյանի (ջութակահար) գլխավորությամբ»,- ասում է դասական երաժշտության սիրահար Աննա Առաքելյանը:

Բարձրանում եմ պատշգամբ: Համերգասրահի աշխատակցուհին զիջեց իր աթոռը: Համերգի առաջին մասը բաղկացած էր անվանի հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից, ում 95-ամյակին է նվիրված փառատոնը:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան
Худрук Молодежного оркестра Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ավելի քան 30 անդամները համերաշխ թերթում են նոտաները (նշենք, որ նվագախումբը հիմնել է հենց Սերգեյ Սմբատյանը 2005թ.-ին և մինչ օրս խմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է): Ջութակի, թմբուկների և կոնտրաբասի հնչյունների ներքո շունչ են առնում կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները:

«Շատ կարևոր է, որ փառատոնը մեկնարկեց այնպիսի մակարդակի ջութակահարի մասնակցությամբ, ինչպես Սերգեյ Խաչատրյանն է: Նա այն երաժիշտներից է, որոնց հետ աշխատանքը հաճույք է պատճառում»,- համերգից առաջ Sputnik Արմենիա պորտալին ասաց Սերգեյ Սմբատյանը։

Ահա առաջին մասը ետևում է, նվագախումբը պատրաստվում է երկրորդին: Սակայն կուլիսներում լսվում են երաժշտության հնչյուններ: «Սերգեյ Խաչատրյանն է փորձ անում ելույթից առաջ»,- բացատրում է մեզ նվագախմբի անդամներից մեկը:

Լույսերը մարեցին, և սկսվեց երաժշտությունը: Հնչեց Խաչատրյանի ջութակը, և երևանյան բեմում տեղի ունեցավ ժամանակակից կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի «Կոնցերտ-ֆանտազիա» ստեղծագործության պրեմիերան:

© Sputnik / Asatur YesayantsՋութակահար Սերգեյ Խաչատրյան
Сергей Хачатрян - Sputnik Արմենիա
Ջութակահար Սերգեյ Խաչատրյան

Միջոցառումից հետո, որն արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին, դասական երաժշտության սիրահարների կարծիքները բաժանվեցին: Ներկաների շարքում կարելի էր լսել Մարտիրոսյանի ստեղծագործության վերաբերյալ ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ: Շատերը պնդում էին, որ երեկոն ստացվեց, բայց նոր ստեղծագործությանը չփրկեց անգամ մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից մեկը:

Երաժշտասերները կարող են ևս մի քանի երեկո վայելել Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում:

© Sputnik / Асатур ЕсаянцՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Худрук Государственного молодежного оркестра Армении Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Լրահոս
0