00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիպի համաճարա՞կ, թե՞ լոկալ բռնկում

© Sputnik / Asatur YesayantsГрипп, вирус
Грипп, вирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
H1N1–ը շարունակում է տագնապի մեջ պահել հանրությանը: Ի վերջո, համաճարա՞կ է երկրում, թե՞ ոչ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն շտապում հայտարարել համաճարակի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Առողջապահության նախարարությունը նշում է, որ երկրում սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ է գրանցվել, և համապատասխան քայլեր են իրականացվում վարակի տարածումը կանխելու համար:

«Ձեռնարկվող միջոցառումներից է Սահմանային անցակետերում հսկողության ուժեղացումը, սահմանափակվել է նաև հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը»,- կառավարության նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով հանրապետությունում առկա իրավիճակը և նախարարության կատարած աշխատանքը: Ըստ նախարարի՝ վերջին 20 օրում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ:

Իսկ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը դեռ մի քանի օր առաջ Sputnik Արմենիայի եթերում ասել էր, որ սահմանային անցակետերում հսկողության ուժեղացումը արդարացված չէ։

«Սահմանային անցակետերում հսկողության ուժեղացումը խորհուրդ չի տրվում նաև ԱՀԿ-ի կողմից։ Դեռևս 2010 թ-ից այդ միջոցառումը համարվեց անարդյունավետ, քանի որ մարդը կարող է պետական սահմանը հատել հիվանդության գաղտնի շրջանում, և ոչ ոք սահմանի վրա նրան ոչ մի բան չի կարող ասել, որովհետև նա կլինիկապես ոչ մի ախտանշան չունի։ Մեր ամբողջ միջոցառումներն ուղղված են առողջ ապրելակերպի քարոզչությանը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածմանը մեր բնակչության շրջանում, բժիշկների իրազեկմանը, հիվանդանոցների ապահովվածությանը։ Եվ բժիշկը, կներեք, հրաշագործ չէ, դրա համար ասում ենք` շուտ դիմեք բժշկի, որպեսզի հետագա բարդություններ չլինեն, և կարողանանք ճիշտ ժամանակին կանխել»,- ասել էր Թորոսյանը։

Ստեղծված իրավիճակը նաև հոգեբանական կողմ ունի։ Ի՞նչ են ասում հոգեբանները: Ինչպե՞ս է անդրադառնում առողջապահության նախարարության որդեգրած լուսաբանման մեթոդը հանրության հոգեբանության վրա:

«Հոգեբանական երևույթն անձի վրա կարող է ազդել անգիտակցական մակարդակով։ Մարդը հայտնվում է ավելի հուզական վիճակում` կորցնելով իր իրական գնահատման կարողությունը և ընդհանրապես գիտակցական հնարավորությունը։ Այս դեպքում սկսում է գերիշխել հուզական ֆոնը` վախի և տագնապի ներքո, այսինքն` այն, որ ես ինքս նույնպես կարող եմ հիվանդանալ և մահանալ։ Հիմնականում վախ է գերիշխում, որը աֆեկտիվ վիճակում կարող է մեծանալ և կարող է իրականություն դառնալ»,- ասում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։

Ըստ հոգեբանի` երբ կտրում ենք մեխանիզմը, այսինքն փորձում ենք հասկանալ, որ ես մեկն եմ, որը նման չի այդ մեկին, որը շատ ծանր հիվանդության փուլ անցավ, արդեն կտրվում է մեխանիզմը։

«Բացի այդ, երբ հուզական ֆոնը սկսում ենք ավելի ցածրացնել, ճնշել հենց գիտակցական մակարդակի շնորհիվ, սկսում ենք ավելի լուրջ տեղեկատվություն հավաքել` ինչ է այդ հիվանդությունը, ինչ մեխանիզմներով տարածվեց, ինչպես կարող ենք դուրս գալ այդ վիճակից, նաև գիտակցումը, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք մեզ օգնում են, սա էլ թուլացնում է հոգեբանական գերզգայուն վիճակը»,- ասում է Լիլիթ Խաչատրյանը։

Լրատվամիջոցներն օպերատիվ կերպով ներկայացնում են սուր շնչառական հիվանդությունների վարակվածության ու մահացության ցուցանիշները։ Ճի՞շտ է խոսել այդ մասին, ասել, որ մահացածների թիվն աճում է, դա կնպաստի՞, որ մարդիկ զգուշանան և պաշտպանվեն, թե՞ խուճապ կառաջացնի։

«Դա արվում է, որպեսզի կանխվեն վատագույն ելքերը, նախազգուշացման միտում է պարունակում։ Բայց բնակչությանը հանգստացնող քայլեր չեն արվում։ Միայն ամեն օր նշվում է մահացածների թիվը և վարակի աճի միտումը։ Եթե բժիշկների կողմից ավելի շատ հանգստացնող միջոցներ ձեռնարկվեն, բնակչության մեջ կթուլանա այս տարածվող հոգեբանական ֆենոմեն վարակը։ Երբ մտածում ենք, որ մենք ունենք պաշտպանական մեխանիզմներ, ինչ իրավիճակ էլ լինի, դրանից դուրս գալ հնարավոր է, ուսումնասիրում ենք նաև մահվան մանրամասները, հասկանում ենք, որ նա գրիպից չի մահացել, նրա մոտ եղել են ավելի թույլ կենտրոններ, որոնք գումարվել են իրար, այդ դեպքում հուզական վիճակը թուլանում է»,- ասում է հոգեբանը

Լիլիթ Խաչատրյանը նշում է, որ հոգեբանական վարակը կտրելու մեխանիզմներից մեկը հենց զանգվածային լրատվամիջոցների միջոցով հակառակ քարոզչություն տանելն է, մարդկանց մատուցել այնպիսի տեղեկատվություն, որ մարդը կարողանա հասկանալ, որ ինքը պաշտպանված է ցանկացած վիճակում։

«Ես ինքս հիվանդացել եմ նույն գրիպով, դիմել եմ բժշկի, ստացել եմ ինֆորմացիա, որ ինձ մոտ գրիպ է ախտորոշվել, բուժման միջոցառումներ են իրականցվել, հանգիստ ձևով վերականգնվել է առողջությունս, չունեմ կրկնակի հիվանդանալու մտավախություն, որովհետև եթե լինի էլ, ապա պատրաստ եմ արդյունավետ դուրս գալ այդ վիճակից»,- նշում է հոգեբանը։

Արդյո՞ք Հայաստանում իրավիճակն այնքան լուրջ է, որ այն կարելի է համաճարակ որակել, թե ոչ, առայժմ պարզ չէ, սակայն ակնհայտ է մի փաստ` սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով դպրոցներում դասերը հետաձգվել են ևս մեկ շաբաթով։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 15-ի տվյալով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։

Հ.Գ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս թեմայի վերաբերյալ հետևյալ տեղեկությունն է ներկայացնում.

«Համաճարակը որոշակի բնակչության որոշակի ժամանակահատվածի ընթացքում հիվանդության նոր դեպքերի արձանագրումն է, ինչը զգալիորեն գերազանցում է «սպասված» մակարդակը` ըստ նախորդող ժամանակների տվյալների: Համաճարակի այսպիսի բնորոշումը սուբյեկտիվ է, մասամբ կախված նրանից, թե ինչ էր «սպասվում»: Համաճարակը կարող է սահմանափակվել մեկ տարածքով, լինել ավելի տարածված բռնկում կամ կրել գլոբալ բնույթ (պանդեմիա): Հիվանդությունները, որոնք բնորոշ են տվյալ տեղանքին և դրա բնակչության շրջանում արձանագրվում են հաստատուն, սակայն համեմատաբար բարձր մակարդակով, համարվում են «էնդեմիկ»»։

Լրահոս
0