00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիացի կանայք չեն զիջում տղամարդկանց ԻՊ դեմ պայքարում

© Из личного архива40-летняя Сливия Кури (Sliviya Kuri)примкнула к батальону народного ополчения, воюющего в провинции Хасаке против ИГ
40-летняя Сливия Кури (Sliviya Kuri)примкнула к батальону народного ополчения, воюющего в провинции Хасаке против ИГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ահաբեկչական արմատական կազմակերպությունների դեմ Սիրիայի քաղաքացիներին զինելու գործընթացը սովորական է դարձել ոչ միայն տղամարդկանց համար, այլև կանանց։ Բոլոր ճակատներում սիրիացի կինը զենք է վերցրել ձեռքը, որպեսզի տղամարդկանց հետ պաշտպանի իր հայրենիքը

Թողել է բիզնեսը, որպեսզի կռվի ահաբեկիչների դեմ

40-ամյա Սլիվիա Կուրին, ով սեփական բիզնեսն է ունեցել, թողել է գործը, որպեսզի միանա ժողովրդական աշխարհազորի գումարտակին, որը Հասաքե նահանգում պայքարում է «Իսլամական պետության» դեմ։

Sputnik-ին տված հարցազրույցում Սլիվիան ասել է. «Սեփական ժողովրդի հանդեպ մեծ սերը դրդել է ինձ թողնել փոքրիկ երեխաներիս ծնողներիս մոտ, որպեսզի մեր նահանգի մարտիկների հետ միասին պաշտպանեմ հայրենիքս։ Սիրիայում ահաբեկիչները 5 տարի շարունակ ոչ ոքի չեն խնայում, նույնիսկ երեխաներին, կանանց ու ծերերին։ Ահաբեկիչներին միայն մի բան է հետաքրքրում. «ում սպանել և բռնաբարել» և «ինչ քանդել ու կողոպտել»։ Ուստի ես որոշեցի զենք վերցնել ձեռքս»,- հավելել է Սլիվիան։

© Из личного архива40–ամյա Սլիվիա Կուրին թողել է գործը, որպեսզի միանա ժողովրդական աշխարհազորի գումարտակին, որը Հասաքե նահանգում պայքարում է «Իսլամական պետության» դեմ
40-летняя Сливия Кури (Sliviya Kuri)примкнула к батальону народного ополчения, воюющего в провинции Хасаке против ИГ - Sputnik Արմենիա
40–ամյա Սլիվիա Կուրին թողել է գործը, որպեսզի միանա ժողովրդական աշխարհազորի գումարտակին, որը Հասաքե նահանգում պայքարում է «Իսլամական պետության» դեմ

«Ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի խաղաղությունը վերահաստատվի մեր երկրում։ Շատ եմ կարոտում երեխաներիս, և սիրտս ցավում է դրանից։ Երազում եմ, որպեսզի երեխաներս մեծանան մի երկրում, որտեղ տիրում է խաղաղություն, սեր, բարեկամություն, որտեղ չկա ահաբեկչություն»,- ասել է Սլիվիան։

Հայրենիքը ոչնչի հետ չես փոխի

Սահար Բահնիան, ով 26 տարեկան է, պատմել է Sputnik-ին, որ ահաբեկիչները սպանել են իր ամուսնուն, որովհետև նա պետական պաշտոն է զբաղեցրել քաղաքապետարանում։ Դրանից հետո նա որոշել է հարել պաշտպանական ուժերի կանանց գումարտակին։

«Հայրենիքն անգին է։ Երբ մարդն ինչ-որ բան է կորցնում կամ ինչ-որ մեկին, ապա այդ կորուստը կարելի է լրացնել։ Բայց հայրենի երկրի կորուստը երբեք ոչնչով չես լրացնի։ Ուստի ես աջակցում են բոլոր աղջիկներին, ովքեր զենք են վերցնում` իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Մենք ծնվել ու մեծացել ենք Սիրիայում, մենք կմնանք այստեղ ու կպայքարենք ահաբեկիչների դեմ»,- ասել է Սահարը։

Դեմքին միշտ ժպիտ է

Երիտասարդ Ռանիա Բուտրուսը, ով արդեն հասցրել է ամուսնանալ, որոշակի դժվարություններ է ունեցել, մինչև երկրի ժողովրդական աշխարհազորին միանալը։ Նրա ամուսինը կտրականապես դեմ է եղել, որպեսզի 19-ամյա կինը պատերազմի «Իսլամական պետության» դեմ, բայց երկար համոզելուց հետո համաձայնել է։

«Այո, դա դժվար է։ Բայց հայրենիքի հանդեպ սերն օգնում է մոռանալ բոլոր դժվարությունները և զենքի ծանրությունը։ Չնայած արյան մշտական հոտին և մահվան սպառնալիքին` մեր դեմքից չի անհետանում ժպիտը»,- բացատրել է Ռանիան։

Մարզանք ամեն առավոտ

30-ամյա Շիրուն, ով կռվում է ինքնապաշտպանության քրդական ջոկատում, Sputnik-ին պատմել է իրենց գումարտակի առավոտյան մարզումների մասին։

«Ինքնապաշտպանության շարքեր մտնելուց առաջ թեկնածուներն անցնում են մարզումներ, զորավարաժություններ և նույնիսկ տեսական ուսուցում, որոնք տեղի են ունենում ամեն առավոտ։ Մեր նպատակն է կանանց ֆիզիկական պատրաստվածությունը և ծանր ու թեթև զենքին տիրապետելու հմտությունը։ Մեր կանանց ջոկատները պատերազմում են ոչ միայն Այն ալ Արաբում (Քոբանի), այլ նաև բոլոր ճակատներում, որոնք գտնվում են թուրք-սիրիական սահմանին»,- ասել է Շիրուն։

 

 

 

Լրահոս
0