00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդստանի հայերը պատրաստ են կռվել առյուծի պես

© Photo : FacebookАрмяне Курдистана
Армяне Курдистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքյան Քրդստանում ապրող հայերը զենքով են պաշտպանում իրենց տունը, հավատն ու ապրելու իրավունքը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Վերջին ժամանակահատվածում գրեթե ոչ մի տեղեկություն չկա Իրաքյան Քրդստանի այն շրջանից, որտեղ հայեր են բնակվում: Թվում է` այդ մարդիկ, որոնք Իրաքի նախկին ղեկավարության օրոք լուրջ դիրք էին զբաղեցնում երկրում, այսօր անհետացել են երկրի երեսից։

Այդ շրջանում բնակվող հայերի մասին հատուկենտ տեղեկություններ են հրապարակում Իրաքի ԶԼՄ-ները, երբեմն այդ մասին խոսում են Քրդստանի տեղական հեռուստաալիքները: Սակայն մեզ`Հայաստանում բնակվողներիս համար այդ տեղեկատվությունը հասանելի չէ։ Եվ դա հասկանալի է. չէ՞ որ տարածքը գտնվում է անհանգիստ իրադարձությունների կենտրոնում, որտեղ իսկական պատերազմ է ընթանում, և այնտեղ նկարահանող խումբ կամ թղթակից չես կարող ուղարկել:

Իսկ նրանք ողջ են, նրանք ոչ մի տեղ չեն փախել Դոհուկ քաղաքի մոտ գտնվող իրենց գյուղերից` Ավզրուկ, Ավրեսկ, Իշքենդեր: Եվ հայ համայնքն էլ ո՛չ Ամերիկա, ո՛չ Հայաստան, և ո՛չ էլ Մարս չի տեղափոխվել… Հայերը շարունակում են այնտեղ ապրել, երեխաներ մեծացնել, աշխատել ու երազել, թե երբ է իրավիճակը խաղաղվելու տարածաշրջանում, երբ են «Իսլամական պետության» գրոհայինները հեռանալու երկրի տարածքից, չքվելու երկրի երեսից։

«Մենք` հայերս, հայտնի ենք մեր ինտելեկտով ու արիությամբ: Իրաքի Քրդստանի պետական առաջնորդներն ու քրդերն անչափ հարգում են մեզ: Մենք արծիվների ու առյուծների հետ մեծացած հայեր ենք: Եթե անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք մեր կյանքի գնով պայքարել, ինչպես առյուծները, — ասում է Իրաքի Քրդստանի համայնքի ներկայացուցիչ Մուրադը: — Մենք Հայաստանին օգնության կհասնենք, եթե Հայաստանի վրա հարձակում իրականացվի, և կարևոր չէ, թե ովքեր կլինեն հարձակվողները»:

Մուրադի ու նրա ջոկատի մասին պատմում է տարածաշրջանային խնդիրներով զբաղվող փորձագետը, որը հայտնի է Պանդուխտ Սյունիք մականունով և պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է արաբական, թուրքական, քրդական, իրանական ու իրաքյան մամուլի մոնիտորինգով: Նրա դիտարկումների շնորհիվ հնարավոր է իմանալ` ինչ իրավիճակ է տիրում այն վայրում, որտեղ ապրում են մեր հայրենակիցները:

Նա պատմում է, որ հայ ֆիդայիները Իրաքի Քրդստանի նախկին Իրաքի բանակի գնդապետ-սպա Մուրադ Վարդանյանի հրամանատարությամբ տարածաշրջանի 19-հազարանոց հայ համայնքի միակ լուրջ պաշտպաններն են: Նրանք` այդ երիտասարդները, ընտրել են թշնամու (ISIS — «Իսլամական պետություն») դեմ զինված պայքարի դժվար ու վտանգավոր ուղին, այն դեպքում, երբ հազարավոր այլ իրաքցիներ ու քրդեր փախել են սեփական երկրից` ճանապարհին թողնելով նույնիսկ իրենց մոտ եղած հրազենը:

«Իսկ Մուրադը հայկական Ավզրուկ, Ավրեսկ ու Իշկենդեր գյուղերի ավագն է», — պատմում է Պանդուխտը: Դրանք մեծ գյուղեր են, որտեղ կան եկեղեցիներ, գործում է կիրակնօրյա հայկական դպրոց (Ավզրուկում): Այնտեղ բնակվող հայերը բոլորը Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց սերունդներ են և այնտեղից ոչ մի տեղ չեն գնա: Եթե իհարկե որևէ արտառոց բան չպատահի: Ճիշտ է` նրանց հարաբերությունները, չգիտես ինչու, այդքան էլ լավ չեն հայկական իշխանությունների հետ, քանի որ վերջինները օգնության ձեռք չեն մեկնել: Գուցե պատճառն այն է, որ նրանք քրդերեն են խոսում:

Մուրադի ենթակայության տակ գտնվողների միակ խնդիրը հայկական համայնքի հանգստությունն ու անվտանգությունն ապահովելն է, քանի որ այդ տարածաշրջանում նրանք գտնվում են մշտական վտանգի տակ, և, բացի սեփական ուժերից, հայերին որևէ մեկը չի պաշտպանում ջիհադիստների հարձակումներից: Հարկ է նշել, որ հայերը լավ հարաբերություններ ունեն բարզանիստների հետ։ Ուրիշ ելք չունեն, որովհետև նրանք են այդ տարածքների տերերը, և Իրաքի ղեկավարությունը որևէ ազդեցություն չունի այնտեղ:

Իրաքում հայ համայնքի անդամների ընդհանուր թիվը կրճատվել է: Տարածաշրջանի կենտրոնական հատվածներում բնակվող ընտանիքները, ովքեր ունեցվածք են դիզել Սադամ Հուսեյնի կառավարման օրոք, նրա մահից հետո կարողացել են մեկնել Եվրոպա և Ամերիկա: Մյուսները օգտվել են տարբեր միջազգային ծրագրերից ու հիմնադրամներից և հաստատվել, ասենք, հենց Հայաստանում:

Իսկ նրանք, ովքեր բնակվում են Իրաքի Քրդստանում, որոշել են պայքարել «Իսլամական պետության» սև ուժերի դեմ:

 

Լրահոս
0