00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ օրում մամուլի 4 հսկա է ծնվել

CC BY-SA 2.0 / infoglaz / газеты сми
газеты сми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 13-ը մամուլի պատմության մեջ կարևոր նշանակություն ունի: Նույն օրը ծնվել է 4 հայտնի պարբերական, որոնցից երկուսը մինչ այսօր էլ գործում են, իսկ մյուսները ժամանակին լուրջ դերակատարություն են ունեցել ու հետո պատմության գիրկն անցել:

Գոհար Սարգսյան, Sputnik

1932 թվականի այս օրը լույս է տեսել Կ. Պոլսի առաջին հայերեն թերթը, որը կոչվում էր «Լրագիր Մեծի Տերության Օսմանյան»: Խմբագիր Հակոբ Ավետիքյանը պատմում է, որ Թուրքիայի այն ժամանակվա հայկական պարբերականների մասին տեղեկություններ գրեթե չեն պահպանվել:

«Հիշում եմ Հրաչյա Աճառյանի պատմածը. մինչև Համիդյան ջարդերը Պոլսի հայկական պարբերականները գրվել են հայատառ, բայց` թուրքերեն բառերով»,-պատմում է Հակոբ Ավետիքյանը:

Նույն օրը, բայց 1858 թվականին, Մոսկվայում լույս են տեսել «Հյուսիսափայլ» ամսագրի առաջին էջերը: Այն եղել է ռուս հեղափոխական-դեմոկրատների` Ալեքսանդր Գերցենի, Նիկոլայ Չեռնիշևսկու և Նիկոլայ Դոբրոլյուբովի խոսափողը: Պարբերականը գաղափարական սուր պայքար է մղել կղերաավատատիրական հոսանքի, նրա պարբերականների ու հոգևոր դասի դեմ` ընդգծելով, որ դպրոցը պետք է անջատվի եկեղեցուց: Պարբերականի խմբագիրը Ստեփանոս Նազարյանն էր: Իսկ Միքայել Նալբանդյանը հենց «Հյուսիսափայլում» տպագրեց իր հայտնի «Ազատություն» բանաստեղծությունը: Ամսագրում տպագրվել են նաև Րաֆֆին ու Ռափայել Պատկանյանը:

««Հյուսիսափայլը» պատուհան էր դեպի Եվրոպա, որից օգտվում էր հատկապես Արևելյան Հայաստանը: «Հյուսիսափայլի» աշխատակիցները միշտ էլ եղել են ռուսական դեմոկրատների հետևորդները: Պարբերականը բարիք էր մեր ժողովրդի համար»,-ասում է Հակոբ Ավետիքյանը:

1866 թվականի հունվարի 13-ին է լույս տեսել Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտոնական պարբերական «Սիոնը»: «Սիոնն» իր խմբագրականներով ընդդիմանում է մամուլում կրոնի և եկեղեցու դեմ ուղղված հարձակումներին, անդրադառնում հայ եկեղեցու բարեկարգմանը վերաբերող խնդիրներին, լուսաբանում կենսական անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր:

1703 թվականի այս օրը Պետրոս Մեծի հրամանով լույս է տեսել «Վեդոմոստի» թերթը: Թերթի առաջին նյութերը տպագրվել են «կիրիլիցայով»: Թերթը թողարկվել է անկանոն` մեկ Մոսկվայում, մեկ էլ` Սանկտ Պետերբուրգում: Այն տպագրվել է 150-4000 օրինակով և վաճառվել է, երբեմն էլ` անվճար բաժանվել մարդկանց: 1728 թվականից թերթը հրատարակվել է «Սանկտ-Պետերբուրսկիյե վեդոմոստի» անունով: Թերթի թիրախային ընթերցողները կրթված, սոցիալապես և տնտեսապես ակտիվ մարդիկ են:

Հունվարի 13-ը նաև ռուսական մամուլի օրն է: Այն պայմանավորված է «Վեդոմոստի» թերթի ծնունդով:

© Sputnik / Сергей Компанийченко / Անցնել մեդիապահոց«Սանկտ-Պետերբուրսկիյե վեդոմոստի»
Первая страница газеты Санкт-Петербургские ведомости - Sputnik Արմենիա
«Սանկտ-Պետերբուրսկիյե վեդոմոստի»

 

Լրահոս
0