00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաճգնաժամային ծրագիր, թե՞ աճի շարժիչ

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги
Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ–ի երկրների փորձագետները ներկայացրին Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցելու հեռանկարները, պատմեցին նոր առաջնային նախագծերի, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է հակաճգնաժամային ծրագիր մշակի Եվրասիական միության երկրների համար, «Ինտեգրման խորացման հեռանկարները։ Փորձագիտական հայացք Ռուսաստանից, Հայաստանից ու Ղազախստանից» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա տեսակապի ընթացքում ասաց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Հակաճգնաժամային միջոցներ

Նրա խոսքով` հակաճգնաժամային միջոցները գործունեության համակարգման միջոցով պետք է ստանձնեն կենտրոնական բանկերը այնպիսի գործիքների օգնությամբ, ինչպիսին են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դրամայնացման մակարդակը, գնաճի մակարդակն ու ոսկու և արժույթի պահուստները։

Փորձագետը խորհուրդ է տալիս ԵՏՄ երկրներին համաձայնեցնել արժութային հարցերը։ «Տնտեսական ինտեգրման հաջողությունը մեր ձեռքերում է», — ասաց Թավադյանը։

Նրա խոսքով` ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ենթադրում է, որ երկրներում գնաճը չպետք է գերազանցի հինգ տոկոսանոց շեմը, սակայն այդ շեմը խախտվում է։

«Բացի այդ, ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների վաճառքը պետք է իրականացվի ազգային արժույթով», — նշեց Թավադյանն` ընդգծելով, որ դա ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերին գնաճի գործընթացը վերահսկելու հնարավորություն կտա։

ԵՏՄ-ն` որպես ՀՆԱ-ի աճի շարժիչ

Թավադյանը կարևորեց այն, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մի շարք առավելություններ ընձեռեց, որոնցից մեկը գազի ցածր գինն էր (անկախ ներքին գնագոյացման խնդրի)։

«Եթե մենք չընդգրկվեինք ԵՏՄ-ի կազմում, ապա տուրքերն ու սանիտարական սահմանափակումները ֆինանսական կորուստների կհանգեցնեին։ Բացի այդ, զգալի կնվազեին Հայաստան կատարվող դրամական փոխանցումները, քանի որ աշխատանքային միգրանտների նկատմամբ աշխատանքային ավելի խիստ օրենսդրություն կկիրառվեր», — ասաց Թավադյանը։

Տնտեսագետի խոսքով` ԵՏՄ-ում մի շարք խնդիրներ կան, որոնցից մեկը կոռուպցիան է, ինչն ազդում է Միության արդյունավետության վրա, և այդ խնդիրներին միասնական լուծում տալում դեպքում արդյունքներն էլ դրական կլինեն։

Ղազախ փորձագետ, «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը համաձայնվեց, որ ԵՏՄ-ն խթանում է իր անդամների տնտեսությունները։

«ԵՏՄ-ին ինտեգրվելն աճի խթան է հանդիսանում։ Անկախ առկա խնդիրներից, մենք պետք է նայենք դեպի ապագա և հասկանանք այն բոլոր քայլերը, որոնք իրականացնելու ենք։ Ղազախստանը կարծում է, որ Եվրասիայի տնտեսական աճի համար օբյեկտիվ պայմաններ են ձևավորվում, ու դրանից պետք է օգտվել։ Մեզ խոշոր նախագծեր են անհրաժեշտ։ Պետք է պարզաբանել այն հարցը, թե ինչի հաշվին է ԵՏՄ-ն տնտեսական աճի ու ազդեցության կենտրոն դառնալու», — ասաց Տելնովը։

ՌԳԱ-ի Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևն իր հերթին նշեց, որ ԵՏՄ-ն հետխորհրդային տարածքի զարգացման կարևորագույն բաղկացուցիչներից է։

«Միությունն ընդամենը մեկ տարեկան է, և դժվար է որևէ արդյունք պահանջել։ Սակայն միության կազմում կա 183 միլիոն մարդ, ընդհանուր ՀՆԱ-ն էլ կազմում է 4.5 տրիլիոն դոլար (պետությունների միջև հինգերորդ տնտեսությունը)», — ասաց Գուսևը։

Գուսևը նշեց, որ միասնական արժույթի մասին վաղ է խոսել։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք խնդրին մոտենում ենք աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզում լուրջ դերակատարի տեսանկյունից։ Մենք պետք է գիտակցենք դա, միայն միմյանց տեղյակ պահելով մենք կարող ենք հաղթահարել մեր առջև կանգնած մարտահրավերները», — ասաց Գուսևը։

ՌԳԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային պետությունների տնտեսական զարգացման հատվածի վարիչ Ելենա Կուզմինան իր հերթին կարևորեց ԵՏՄ-ի երկրների արդյունաբերական ոլորտի զարգացման անհրաժեշտությանը։

«ԵՏՄ-ի հիմնական խնդիրներից մեկն արդյունաբերության կազմակերպման հարցն է։ Ըստ 11 ամսվա վիճակագրության` երեք հիմնադիր-երկիր հետընթաց է ապրել, Հայաստանն ու Ղրղըզստանն իրենց հերթին աճ են գրանցել։ Հարկավոր է ոչ միայն առևտրի ու ենթակառուցվածքների հարցով զբաղվել, այլև հեռանալ տնտեսության ռեսուրսային մոդելներից ու զբաղվել արդյունաբերության զարգացմամբ», — ասաց Կուզմինան։

Չինական գործոն

Խոշոր նախագծերը դժվար է իրականացնել նույնիսկ Միության մասշտաբներով, այդ պատճառով «Մետաքսե ճանապարհ» տնտեսական նախագծի և ԵՏՄ-ի գործունեության կապակցումը հաջող որոշում կլինի։

«Այստեղ զարգացման մեծ հնարավորություն կարելի է ստանալ։ Ղազախստանն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ մի քանի տասնյակ ընկերություններ տեղափոխվեն Ղազախստան», — նշեց փորձագետը։

ՌԳԱ-ի Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևն էլ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ ՉԺՆ-ն ազդում է Միջին Ասիայի, այդ թվում Ղազախստանի վրա։

«Չինաստանը շուրջ 27 մլրդ դոլար ներդրում է կատարել Ղազախստանում, ներդրումների 16.5-ը` ածխաջրածնի արտահանման համար։ Ռուսաստանում կատարված ներդրումները մեկ տարվա կտրվածքով կազմել են 7 մլրդ։ Չինաստանում կարծիք կա, որ Մաքսային միությունը ստեղծվել է Չինաստանի համար, սակայն դա այդպես չէ», — ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով` Չինաստանի հետ պետք է համագործակցել, սակայն փոխշահավետ պայմաններով։

 

Լրահոս
0