00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անաստասիա Պրիխոդկոն «Եվրատեսիլում» հանդես կգա հայ կոմպոզիտորի երգով

© Дирекция общественных связей ПЕР / Անցնել մեդիապահոցАнастасия Приходько на съемочной площадке клипа на песню "Мама"
Анастасия Приходько на съемочной площадке клипа на песню Мама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անաստասիան ընտրել է հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Free now երգը, որի կատարման ժամանակ նաև հայկական բլուլ կհնչի

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն պատրաստվում է «Եվրատեսիլ 2016» մրցույթի ընտրական փուլին մասնակցել Free now երգով, որը գրել է հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։ Այս մասին գրում է ուկրաինական «День»-ը։

Շուշանի երաժշտության մեջ նրբորեն համադրվում են արևելյան և արևմտյան մոտիվները, ավանդական երանգները, ինչպես նաև նորարարությունը։ Նոր հնչեղություն գտնելու համար Շուշանը հաճախ է օգտագործում է անսովոր գործիքների ձայներ, որոնք հատուկ ստեղծված են նրա ստեղծագործությունների համար և գրագետ համադրվում են ավանդականի հետ։ Այդ նոտաներն ունկնդրին կհասցնի հայտնի բլուլահար Ավագ Մարգարյանը, ստեղծագործությունում օգտագործվելու է հայկական փողային հազվագյուտ գործիք` բլուլ։

Ավագ Մարգարյանը հանդես է գալիս համաշխարհային բեմերում, 2012թ.-ին նրա կատարումներով ձայնասկավառակը հեղինակավոր «Էդիսոն վորլդ» մրցանակի է արժանացել։

Free now երգի բառերը գրել է պոետ Նիկոլայ Բրովչենկոն։ Պրիխոդկոն խոստովանել է, որ Free now երգը ոգեշնչում է մարդուն, որ նա նոր նվաճումների հասնի և համարձակ քայլեր կատարի։

«Վաղուց էի երազում իմ երկիրը ներկայացնել այս հայտնի մրցույթում։ Ուզում եմ մարդկանց ջերմություն փոխանցել և անմիջական լինել։ Ունկնդիրները պետք է զգան այն բացարձակ անկեղծությունն ու սերը, որը կարող է ապրել կնոջ սրտում»,- ասում է Պրիխոդկոն։

2009թ.-ին Պրիխոդկոն արդեն մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին, բայց ներկայացրել է Ռուսաստանը։ Այդ մրցույթում նա զբաղեցրել էր 11-րդ տեղը։

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն ավարտել է Խարկովի կոնսերվատորիան։ Դեռ 2003թ.-ին Շուշանը հաղթել է «Սայաթ Նովա» երգի ազգային մրցույթում «Երկիր Հայաստան» երգով, որը մեծ համբավ է բերել կոմպոզիտորին։ Իսկ 2014թ.-ին նա գրել է «Ոսկե դարպասներ» երգը, որն Ուկրաինայի շատ քննադատներ ու ԶԼՄ-ներ երկրի ոչ պաշտոնական հիմն են անվանում։

Լրահոս
0