ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ոստիկանության աշխատակիցը կրակել է 12-ամյա Կիեր Մեյերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանն աղջկա ընտանիքին է հանձնել սեփականությունից զրկվելու հրամանագիրը։ Այս մասին գրում է New York Daily News-ը։ Փամփուշտն անցել է տղամարդու ձեռքի միջով և դիպչել դեռահասին։ Դոնալդ Մեյերը տեղափոխվել է հիվանդանոց, նրան ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում գործելու մեղադրանք են ներկայացրել։
Ինչպես հաղորդում է թերթը, ընտանիքը պարտքեր է կուտակել բնակարանի վարձակալության համար և իշխանության համապատասխան օղակները նրանց տնից վտարելու որոշում են կայացրել։
Իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հետաքննություն կանցկացվի։