ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում երեք ռուսաստանցի է ձերբակալվել Ստամբուլում ահաբեկչական գործողությունից հետո «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում, չորեքշաբթի հաղորդում է տեղի Dogan գործակալությունը։ Թուրքական «Հյուրիեթ» թերթը հաղորդում է, որ ռուսների ձերբակալության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր և CD սկավառակներ։ Առայժմ տեղեկատվություն չկա, թե հատկապես երբ է տեղի ունեցել ձերբակալությունը։
Թուրքական ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել երեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Նախօրեին հաղորդվել է ԻՊ-ին առնչություն ունենալու կասկածով 59 մարդու ձերբակալության մասին։
Երեքշաբթի առավոտյան Ստամբուլի կենտրոնական հրապարակում հզոր պայթյուն է որոտացել։ Իշխանությունների տվյալներով` 10 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը Սիրիայից։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուօղլուի խոսքով` ահաբեկիչն ԻՊ անդամ է։