ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան տրանսֆերի շուրջ, հայտնել է գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը, գրում է SBIsoccer-ը։
«Կասեի, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Բանակցային փուլում ենք և հույս ունենք, որ շատ շուտով կհայտարարվի Մովսիսյանի տրանսֆերի մասին։ Սակայն հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա։ Յուրան դինամիկ ու ուժեղ հարձակվող է, նա կարող է հետաքրքիր պահ ստեղծել և գոլի հեղինակ դառնալ»,- ասել է Կասարը։
Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին։