00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալլա Պուգաչովան շալախո է նվագում Սոս Պետրոսյանի համար

© Սոս ՊետրոսյանՍոս Պետրոսյան և Ալլա Պուգաչյովա
Սոս Պետրոսյան և Ալլա Պուգաչյովա - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
3 Սոս, 3-ն էլ` Պետրոսյան ու կրկեսային գործիչ: Պետրոսյանների տոհմը կրկեսից հեռու գնալ չի կարողանում կամ, ինչպես ժողովուրդն է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ու այդ ճանապարհին ուշագրավ դեպքեր ու պատմություններ են գլորվում, որոնք ներկայացնում է Sputnik Արմենիան

Գոհար Սարգսյան, Sputnik

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի առջև կրկեսի հետաքրքիր աշխարհը բացեց Լեոնիդ Ենգիբարյանը: Հավլաբարում ապրող ֆուտբոլասեր երեխայի ճակատագիրը գլխիվայր փոխվեց, երբ մեծ էկրանին տեսավ Ենգիբարյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը:

«Այդ ֆիլմը տեսել եմ 200 անգամ: Ու սկսեցի կրկեսով հետաքրքրվել: Մայրս ուղարկում էր հացի, գլխիս դրած էի բերում, ուղարկում էր լիմոնադ գնելու, օդ թռցնելով էի հասցնում տուն: Մի օր էլ իմացա, որ Ենգիբարյանը գալիս է Թիֆլիս: Ուզում էի մոտենալ նրան, բայց ամաչում էի, բացի այդ լեզվի խնդիր էլ կար. ռուսերեն գիտեի միայն «բարև» և «ցտեսություն» բառերը»,-անթաքույց ժպիտով պատմում է Սոս Պետրոսյանը:

© blognewsЛеонид Енгибарян
Леонид Енгибарян - Sputnik Արմենիա
Леонид Енгибарян

Տեսնելով, որ Ենգիբարյանին մոտենալու այլ ճանապարհ չկա, Պետրոսյանը դիմում է հորը, որը, նրա խոսքով, ճարպիկ մարդ էր: Հայրը գնում է Ենգիբարյանի մոտ ու վերադառնում բարի լուրով` Ենգիբարյանը ցանկանում է տեսնել երեխային: Տեսնելով նրա մեծ պոտենցիալը, կրկեսային հսկան ասում է` դու կլինես երկրորդ հայը, ով կսովորի Մոսկվայի էստրադային և կրկեսային արվեստի ուսումնարանում: Այստեղից սկսվում է Սոս Պետրոսյանի ճանապարհը դեպի կրկես:

 

© Սոս ՊետրոսյանСос Петросян
Сос Петросян - Sputnik Արմենիա
Сос Петросян

«Մեր կուրսում սովորում էին Ալլա Պուգաչովան ու Գենադի Խազանովը: Ավարտական քննություններին պետք է ներկայացնեի իմ հայտնի` վեց դհոլով հնարքը: Պետք էր մեկը, ով շալախո կնվագեր: Արագ գնացի էստրադային ուսումնարան ու աղջիկներին ասացի` կրկեսային ուսումնարանը 19 ռուբլի է տալիս նրան, ով շալախո կնվագի: Ալլա Պուգաչովան կանգնեց ու ասաց` կլինի՞ ես գամ: Այսպիսով նրա երգի տակ դհոլով հնարքս ներկայացրի»,-պատմում է Սոս Պետրոսյանը:

Ներկայացման վերջում հենց Ալլա Պուգաչովան է մոտեցել Սոս Պետրոսյանին ու ասել, որ Ենգիբարյանն ուզում է տեսնել նրան: Այսպես նա մտավ հայկական կրկեսային կոլեկտիվ:

© Սոս ՊետրոսյանՍոս Պետրոսյան և Ալլա Պուգաչովա
Սոս Պետրոսյան և Ալլա Պուգաչյովա - Sputnik Արմենիա
Սոս Պետրոսյան և Ալլա Պուգաչովա

Այսօր Պետրոսյանի գործը շարունակում են տղան և թոռը:

«Մի օր տեսա որդիս`Սոսը, կրկնում է իմ վեց դհոլով հնարքը: Նրա ձեռքից բռնեցի ու տարա Նիկուլինի կրկես, վերջինն էլ նրան միանգամից վերցրեց իր կազմ»,-հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը:

Պետրոսյաններն ու հայտնի արտիստները գործից դուրս դարձան քավոր-սանիկ: Լեոնիդ Ենգիբարյանը Պետրոսյանի որդու, իսկ Յուրի Նիկուլինը` թոռան քավորն է:

Այսօր Սոս Պետրոսյանի համանուն ժառանգները շարունակում են կրկեսային ոլորտում իրենց հաջողությունները: Չինաստանից հետո նրանք գնացին Լաս Վեգասում աշխատելու:

Նախորդ տարի Յուրմալայում անցկացվեց իլյուզիոնիստների միջազգային մրցույթը, որին մասնակցեցին նաև Հայաստանի կրկեսի իլյուզիոնիստներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները, ինչպես նաև նրանց որդին` Սոս Պետրոսյան կրտսերը:

Ամուսինները մրցանակի արժանացան «Աշխարհի լավագույն զգեստափոխություն» (quickchange) անվանակարգում: Ի դեպ, ամուսինները չորս անգամ գրանցվել են «Գինեսի» ռեկորդների գրքում` որպես ամենաարագ զգեստափոխվողներ:

Իսկ Պետրոսյան կրստերը ստացել է «Աշխարհի լավագույն երիտասարդ իլյուզիոնիստ-մոնիպուլյատոր» մրցանակը:

© Սոս Պետրոսյան Сос Петросян-младший
Сос Петросян-младший - Sputnik Արմենիա
Сос Петросян-младший

Սոս Պետրոսյանը համարում է, որ ունի ևս 3 հազար երեխա։ Նրանք այն արտիստներն են, որոնք անցել են հայկական կրկեսային դպրոցի ճանապարհով։

 

 

Լրահոս
0