00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար ծննդկանի կյանքի համար. գրիպի ցուցանիշները մեծանում են

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցМорозовская детская государственная клиническая больница
Морозовская детская государственная клиническая больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուր վարակիչ հիվանդությունները Հայաստանում տարածման միտում ունեն: Վերջին տվյալով` հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում 855 մարդ: Նրանցից 77-ը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ 11-ը միացված է արհեստական շնչառական սարքին

Գոհար Սարգսյան, Sputnik

Չնայած Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշում է, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ է ու հիվանդների 80 տոկոսը` H1N1-ով վարակված, սակայն առողջապահության նախարարությունում պնդում են` համաճարակ չկա, խուճապի մատնվել պետք չէ:

Այս պահին բժիշկները պայքարում են «խոզի գրիպով» հիվանդ ծննդկանի կյանքի համար: Նրա փոքրիկը ողջ է:

«Հիմա ստացիոնար բուժում է ստանում 101 հղի, իսկ թույլ կամ միջին ծանրության թոքաբորբ ունի 37-ը: Հղիները խոցելի խմբում են, դրա համար էլ նրանց խորհուրդ ենք տալիս պատվաստվել»,-ասում է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը:

© Асатур ЕсаянцЗамминистра здравоохранения Армении Ваган Погосян
Замминистра здравоохранения Армении Ваган Погосян - Sputnik Արմենիա
Замминистра здравоохранения Армении Ваган Погосян

Իսկ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասում է, որ «խոզի գրիպից» շատ վախենալ պետք չէ: Պարզապես անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի օգնությանը: Հիվանդությունը աչքաթող անելու և ինքնաբուժմամբ զբաղվելու հետևանքով առաջանում են բարդություններ, որոնք կարող են հասցնել մահվան ելքի: 2015 թվականի վերջին մահացել է 3 մարդ, վերջին օրերին` ևս 3-ը, բոլորն էլ` «խոզի գրիպի» բարդության հետևանքով:

«Պարտադիր չէ, որ խոզի գրիպն ընթանա լուրջ բարդություններով: Եղել են հիվանդներ, որոնք անգամ ջերմություն չեն ունեցել»,-ասում է Արտավազդ Վանյանը:

Իսկ ընդհանրապես H1N1-ն ունի բնորոշ ախտանշաններ` բարձր ջերմություն, հազ, մկանային թուլություն, ստամոքսի խանգարում և փսխում, ինչպես նաև հոդացավ ու գլխացավ: Ախտանշաններն առաջանում են վիրուսակիր մարդու հետ շփումից 3-5 օրվա ընթացքում: Ռիսկի խմբում են հղիները, նորածիններն ու մինչև 4 տարեկան երեխաները, տարեցները, բուժաշխատողներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Նրանց բոլորին խորհուրդ է տրվում պատվաստվել:

© Ասատուր ԵսայանցВаган Погосян и Артавазд Ванян
Ваган Погосян и Артавазд Ванян  - Sputnik Արմենիա
Ваган Погосян и Артавазд Ванян

«Գրիպը խնդրահարույց է ամբողջ աշխարհում: Եվրոպական տարածաշրջանում 56 տոկոս շրջանառվում է H1N1-ը, 25 տոկոս` B տեսակի գրիպը, 10-11 տոկոս` սեզոնային գրիպն ու չտիպավորված գրիպները»,-ասում է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը:

Պարզագույն թվացող, բայց խիստ անհրաժեշտ մի քանի խորհուրդ Sputnik Արմենիայի կողմից:

Նախընտրելի է, որ գրիպով հիվանդ մարդը խուսափի ընտանիքի անդամների հետ ուղղակի շփումից, իսկ այլընտրանքի բացակայության դեպքում դիմակ կրի: Դիմակը հանելիս այն պետք է ներս ծալել ու նոր նետել: Ի դեպ, դիմակի կրումը պարունակում է նաև հոգեբանական կողմ. տեսնելով դիմակով մարդու` շրջապատի մարդիկ առավել զգույշ են լինում:

Պետք է օգտագործել թղթե անձեռոցիկներ ու մեկ անգամ օգտագործումից հետո դեն նետել, դա օգնում է խուսափել կրկնակի վարակվելուց:

Տան սենյակներն օդափոխելը ևս կարևոր պայման է:

Հիվանդը պետք է պահպանի հազալու և փռշտալու տարրական հիգիենան:

© Sputnik / Асатур ЕсаянцԲուժզննում պոլիկլինիկայում
Поликлиника в Ереване - Sputnik Արմենիա
Բուժզննում պոլիկլինիկայում

Տեղեկացնենք նաև, որ հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար Երևանի և մարզային բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Մեր տեղեկություններով` ուշադրության կենտրոնում է նաև զինծառայողների առողջական վիճակը: Առողջապահության նախարարի հանձնարարությամբ շարունակվում է գործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով:

 

 

 

Լրահոս
0