00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը կարող է փրկել Բահրեյնի քաղաքացուն մահապատժից

Բաժանորդագրվել
Շիա ակտիվիստին քաղաքական ապաստարան տրամադրելը կարևոր է ոչ միայն մարդասիրական սկզբունքից ելնելով, այլև հայ–իրանական հարաբերությունների շրջանակում, կարծում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանը կարող է փրկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բահրեյնի քաղաքացուն հնարավոր կտտանքներից ու մահապատժից` նրան քաղաքական ապաստարան տրամադրելով, կարծում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

Քրեական հետախուզման ու «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները հունվարի 2-ին ահաբեկչության մեջ մեղադրվող Բահրեյնի քաղաքացու են ձերբակալել։

Մեկնաբանելով կալանավորված քաղաքացուն Բահրեյնին փոխանցելու հարցը` քաղաքագետը կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել գործի բոլոր կողմերը։

«Միանգամից հարց է ծագում` ինչ ահաբեկչության մասին է խոսքը, քանի որ Պարսից ծոցի երկրներում, հատկապես 2011 թվականից հետո սարսափելի օրենքներ են ընդունվել, որոնց համաձայն` ցանկացած քաղաքացիական ակտիվություն, ցույց կամ բողոքի ակցիա մի քանի մարդկանց մասնակցությամբ որակվում է որպես ահաբեկչություն», — նշել է Մարտիրոսյանը։

Նա հիշեցնում է, որ Բահրեյնում շիաների ժողովրդավարական շարժում էր ընթանում, որը դաժանաբար ճնշվեց, մասնավորապես, սաուդացի զորքերի կողմից` իշխանության եկած սունի փոքրամասնությանն աջակցելու համար։

Քաղաքագետի խոսքով` այն պայմաններում, երբ շիաներին բուժող բժիշկներն են անգամ ենթարկվել կտտանքների, երկարաժամկետ կալանավորվել, հարկ է ավելի զգույշ մոտենալ այդ մեղադրանքներին, առավել ևս, որ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ դիմել են հայկական իշխանություններին, որպեսզի նրանք ձերբակալված քաղաքացուն (շիա) չհանձնեն Բահրեյնի իշխանությանը` հաշվի առնելով սուտ մեղադրանքները։

«Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ վարքագիծ դրսևորի, որպեսզի կեղծ մեղադրանքների ու կտտանքների հանցակից չդառնա։ Մյուս կողմից շիաների հետապնդումը լուրջ արձագանքներ է ստանում Իրանում, այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունների շրջանակում դա պետք է հաշվի առնել», — ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այդ հետապնդումների պատճառը, այսինքն` Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների միջև ստեղծված բարդ հարաբերությունները, որոնք սրվել են շիադավան հոգևոր առաջնորդին մահապատժի ենթարկելուց հետո, չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Ընդ որում, քաղաքագետը զերծ է մնացել որևէ կանխատեսումից, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Ահաբեկչության մեծ կասկածվող տղամարդուն հայտնաբերել են Հայաստանում
Իրանի ու Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների հիմնական խնդիրը տարածաշրջանային մրցակցությունն է։ Այդ ֆոնին ուժգնանում են սունիների ու շիաների միջև հակասությունները։

Մարտիրոսյանը կարծում է, որ այդ սրացումը, սաուդյան իշխանության մտահղացմամբ, թույլ կտա հեշտացնել Սաուդյան Արաբիայում առկա ներքին խնդիրները։

«Իրանի հետ հարաբերությունների սրումը արքայազն Մոհամեդ բին Սալմանի արկածախնդիր մոտեցումներից է, որը, ինչպես նա կարծում է, իրեն լեգիտիմություն կապահովի երկրի ներսում ու կներկայացնի որպես ուժեղ ռազմական առաջնորդի։ Այդ քաղաքականության առաջին փուլը մենք տեսնում ենք Եմենում, որտեղ արշավը սկսվել է հենց նրա նախաձեռնությամբ», — ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են հնարավորինս վստահ ու հանգիստ փոխանցել իշխանությունը Սալմանից նրա որդուն` թագաժառանգ արքայազն ու պաշտպանության նախարար Մոհամեդ բին Սալմանին։

«Այս պահին նրա ու Մուհամեդ բին Նայեֆի (թագավորի զարմիկ) միջև հարց է ծառացել, թե ով է լինելու պետության հաջորդ ղեկավարը», — ասել է Մարտիրոսյանը։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունն առաջին անգամ պետք է անցնի ոչ թե եղբորից եղբորը (երկրի հիմնադիր Իբն Սաուդի որդիներին), այլ երրորդ սերնդի ներկայացուցիչներին։

Փորձագետը նշում է, որ ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկատվության համաձայն` նման անսահմանափակ իշխանությունը և ժառանգորդ արքայազնի հնարավորությունները կապված են այն բանի հետ, որ նրա հայրը` Սալման թագավորը, տկարամտություն ունի։

«Փաստացի երկրի կառավարումը պատկանում է Սալման թագավորի որդի Մոհամեդին», — նշել է Մարտիրոսյանը։ Մի կողմից, քաղաքագետի խոսքով, Իրանի հարաբերությունների մեջ լարվածություն մտցնելով` Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ն կաջակցի իրեն` որպես ռազմական արդյունաբերության երկարատև առևտրային գործընկերոջ ու դաշնակցի։

 

 

Լրահոս
0