00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. սիրիական հակամարտությունը կարող է Ղարաբաղի անկախության ճանաչման հանգեցնել

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը կարող է պայման դնել Ռուսաստանի առջև. եթե նա ուժեղացնում է իր ներկայությունը Հայաստանում, ապա պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի- Sputnik. Հայաստանի Էրեբունի ավիացիոն ռազմակայանը 2016թ.-ի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄԻԳ 29 կործանիչների նոր խմբաքանակով: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է այն մասին, թե Ռուսաստանն ինչ նպատակով է իր ռազմական ներկայությունն ուժեղացնում Հայաստանում:

«Պատճառները շատ են: Դրանցից մեկը վերջին 5-7 տարիների ընթացքում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունն է: Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր ներկայությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Նա բացահայտորեն ասում է, որ իր ազդեցության գոտին նախկին ԽՍՀՄ տարածքն է։ Այդ քաղաքականության համաձայն, նա սկսել է ուժեղացնել Հայաստանում իր ռազմակայանը: Ռազմակայանի զինվորական կազմը վերջին տարիների ընթացքում բավական մեծացել է, ռազմական տեխնիկան նույնպես ավելացել է: Երկրորդ գործոնը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների վատացման հետ: Դա խթան է հանդիսացել, որ Ռուսաստանն ավելի ուժեղացնի իր բազան»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով այն մասին, թե այս իրավիճակում Հայաստանն ինչ օգուտ կարող է քաղել, քաղաքագետը նշեց. «Ես չեմ տեսնում ոչ մի շահ, ճիշտ հակառակը, եթե Ռուսաստանը ինչ-որ գործողություն ծավալի Թուրքիայի դեմ մեր տարածքով, դրանից կտուժի, առաջին հերթին, Հայաստանը, որը կարող է թիրախ դառնալ: Եթե Հայաստանը Ռուսաստանին բացահայտորեն աջակցի Սիրիայի գործողությունների հարցում, ապա ծայրահեղական խմբավորումները նույնպես կարող են բացասական տրամադրվել հայերի դեմ, Մերձավոր Արևելքում բնակվող հայերը կարող են դառնալ թիրախ: Անկեղծ ասած, դեռ չեմ տեսնում Հայաստանի շահը»:

Այս իրավիճակում Հայաստանը կարող է պայման դնել Ռուսաստանի առջև. եթե նա ուժեղացնում է իր ներկայությունը Հայաստանում, ապա իրավունք չունի առանց Հայաստանի համաձայնության գործողություն ծավալել։ Երկրորդ պայմանը, Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: Եթե այս հարցում Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, ապա նա պետք է ինչ-որ օգուտ քաղի այդ իրավիճակում:

© Пресс-служба Южного Военного округа Միգ-29
Новые истребители четвертого поколения МиГ-29  поступили на российскую военную базу в Армении после модернизации - Sputnik Արմենիա
Միգ-29

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռազմամթերքի ներկրումը, հատկապես ՀՕՊ համակարգերի ակտիվացումը և սպառազինությունները համալրումը, և կա՞ արդյոք պատերազմի հավանականություն, Գրիգորյանը պատասխանեց.

«Երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, պարզ դարձավ, որ տարածաշրջանում ամեն ինչ կարող է լինել: Դա անսպասելի քայլ էր: Այդ օրինակը ցույց տվեց, որ ամեն ինչ կարող է պատահել, և Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել Թուրքիային, եթե այդ երկրի ուղղաթիռները վաղը խախտեն Հայաստանի կամ ԱՊՀ երկրների օդային սահմանը»:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ռազմակայանի ուժեղացումը կապված է նաև Սիրիայի հետ: Ռուսաստանը Սիրիայում լայնածավալ գործողություններ է իրականացնում: Նա բավական ակտիվ ընդգրկվել է սիրիական հակամարտության մեջ: Պարզ է, որ առկա է զենք-զինամթերք ապահովելու, այդ տարածաշրջան նոր զինատեսակներ տեղափոխելու խնդիր, չի բացառվում, որ Ռուսաստանը մտածում է այս ռազմակայանը որպես տարանցիկ կետ օգտագործելու մասին:

«Քանի որ Հայաստանը մոտ է գտնվում այդ տարածաշրջանին և փայլուն հարաբերություններ ունի Իրանի հետ, կարելի է այդ զինատեսակները Հայաստանից Իրանի տարածքով տեղափոխել Սիրիա: Ռուսաստանն այսօր բավական բարդ ճանապարհով է զինամթերքը հասցնում Սիրիա: Մի բան է մի քանի ծովերով զինամթերքը տեղափոխելը, մեկ այլ բան՝ Հայաստանից Իրանի տարածքով Սիրիա հասցնելը: Առավել ևս, որ Ռուսաստանը երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունի»,- ասում է Ստեփանյանը:

 

 

Լրահոս
0