00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիրոջը պաշտպանելու հայկական բնազդ

© Артем Акопян/ККССАГампр - аборигенная порода собак, ведущая свое происхождение с Армянского нагорья
Гампр - аборигенная порода собак, ведущая свое происхождение с Армянского нагорья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գամփռին չեն սովորեցնում տիրոջը պաշտպանել. այդ բնազդը նրա արյան մեջ է ու փոխանցվում է գենետիկորեն։ Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի հարստություն համարվող գամփռի հավատարմության գաղտնիքները

Արման Վանեսքեհյան, Sputnik.

«Ուրարտը պարզապես պահակ, որսորդ ու պաշտպան չէ,- վստահեցնում է շնաբույծ Գուրգեն Հակոբյանը,- գամփռը մեր ընտանիքի լիիրավ անդամն է, ինչպես իմ որդիները»։

Ուրարտն իսկական հրաշք է, հնարավոր չէ նրան սովորական շան պես վերաբերվել։ Գամփռը շատ ավելի խելացի է, քան իմ ճանաչած որոշ մարդիկ։

Ուրարտը հենց այնպես չի հնազանդվում ու կատարում տիրոջ հրամանները, այլ ինքնուրույն է որոշում, թե ինչպես պետք է իրեն պահի իսկական պաշտպանն ու պահապանը։ «Հերթապահություն» իրականացնելու համար էլ այնպիսի տեղ է ընտրում, որ վերահսկողության տակ պահի իրեն վստահված ամբողջ տարածքը։ Այս դեպքում խոսքը Եղվարդում ապրող Գուրգենի տան ու մեծ բակի մասին է, որի պահպանության բոլոր «գործառույթներն» իրականացնում է Ուրարտը։

Հայկական գամփռի գենետիկան այնպիսին է, որ նրանց ոչ մի դեպքում չես կարող մարտական շան վերածել։

Այս ցեղատեսակի շները կռվի համար չեն։ Ավելին` եթե տերը որոշի գամփռին շնամարտերի տանել, մեծ սխալ կգործի. շնամարտերի համար վարժեցնելու դեպքում նրա մեջ չարություն կառաջանա սեփական ցեղատեսակի շների հանդեպ։

Հայկական գամփռին տիրոջը պաշտպանել չեն սովորեցնում. այս շան դեպքում իզուր են այն պնդումները, թե շանը ծնված օրից պետք է վարժեցնել։ Գամփռն արյամբ է զգում տիրոջը պաշտպանելու` իրեն վերապահված առաքելությունը։

© Артем Акопян/ККССАՀայկական գամփռ
Армянский гампр по имени Урарту Кинологического союза Армении - Sputnik Արմենիա
Հայկական գամփռ

Գուրգենը վստահեցնում է` եթե գամփռին պետք է դաստիարակել, ապա միայն` հասարակության մեջ պահելու վարքականոններ։

«Մյուս ցեղատեսակները կարող են ծեր համարվել արդեն վեց-ութ տարեկանում։ Հատկապես եթե նրանք չափերով մեծ են, ինչպես գամփռը։ 50-60 կիլոգրամանոց շները մեծ են համարվում մեկուկես տարեկանից, իսկ ահա Ուրարտը, որը 90 կիլոգրամ է կշռում, նոր-նոր է սկսել «մեծանալ»։ Դե նա արդեն երեք տարեկան է։ Մինչ այդ նա իսկապես դեռահաս էր, ուներ բոլոր այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են 14-15 տարեկան պատանուն։ Նա կարող էր շատ հաճախ ծուլանալ, խորամանկել, հիմարություն անել ու հետո ամաչել իր արածից»,- պատմում է Գուրգենը։

Հայկական գամփռը կամ գելխեղդը նման չէ մյուս շներին, որոշ նմանություններ ունի կովկասյան գամփռի հետ։ Հայկական գամփռի մորթին, օրինակ, այնքան երկար չէ, ինչքան վրացական գամփռինը։ Սակայն մորթու տակի աղվամազը շատ ավելի խիտ է, քան մորթին, ինչը օգնում է դիմանալ 25-30 աստիճան ցրտին և չի թողնում, որ ջուրը սառչի նրա մարմնի վրա։

«Այս ձմռանը մի քանի օր շատ ցուրտ էր։ Թեև գիտեի, որ գամփռի համար այդ ցուրտը վտանգավոր չէ, այնուհանդերձ որոշեցի օգնել Ուրարտին։ Փորձեցի տաքացնել այն տնակը, որում նա քնում է գիշերը։ Եվ ի՞նչ եք կարծում` ինչ եղավ… Այնքան ափսոս էր ծածկոցը, շատ լավն էր… Ամենայն հավանականությամբ ծածկոցը փակում էր Ուրարտի տեսադաշտը։ Մի խոսքով, պատառոտել էր գիշերվա ընթացքում։ Պատռել էր ու դուրս շպրտել։ Իսկ այդ օրը Եղվարդում 30 աստիճան սառնամանիք էր։ Մի կողմ էր շպրտել, որ կարողանա բակը տեսնել»,- ասում է Գուրգենը։

Գամփռը մի առանձնահատկություն էլ ունի. նրան հնարավոր չէ վարժեցնել։

Չէ, մի քիչ ճիշտ չհնչեց։ Գամփռը շատ շուտ է յուրացնում բոլոր հրամանները, սակայն երբեք գերմանական հովվաշան նման թաթերի վրա չի կանգնի։ Շատ ավելի ճիշտ ու հեշտ է նրան բացատրել խնդիրը, հետո նա ինքնուրույն կորոշի` ինչպես լուծել այն։

Օրինակ` Գուրգենն Ուրարտի հետ խոսում է այնպես, ինչպես իր որդիների հետ (իսկ նրանք մոտավորապես 20 տարեկան են)։ Իսկ երբ հրամայում է հսկել տարածքը, Ուրարտն ինքն է որոշում, թե որտեղ է պետք պառկել հրամանն իրագործելու համար։ Սովորաբար ընտրում է տեղանքի ամենաբարձր հատվածը։ Եվ հավատացեք` ոչ մի մարդ չի կարող անծանոթ տեղանքում պաշտպանության համար այդքան ճիշտ տեղ ընտրել։

© Artyom HakobyanԳամփռի քոթոթները
Գամփռի քոթոթները - Sputnik Արմենիա
1/7
Գամփռի քոթոթները
© Артем АкопянԳամփռի քոթոթը
Գամփռի քոթոթը - Sputnik Արմենիա
2/7
Գամփռի քոթոթը
© Артем Акопян/ККССАԳամփռի քոթոթները
Գամփռի քոթոթները - Sputnik Արմենիա
3/7
Գամփռի քոթոթները
© Артем Акопян/ККССАԳամփռը
Գամփռը - Sputnik Արմենիա
4/7
Գամփռը
© Артем Акопян/ККССАԳամփռի քոթոթը
Գամփռի քոթոթը - Sputnik Արմենիա
5/7
Գամփռի քոթոթը
© личная страница facebookԳուրգեն Հակոբյանն ու Ուրարտը
Գուրգեն Հակոբյանն ու Ուրարտը - Sputnik Արմենիա
6/7
Գուրգեն Հակոբյանն ու Ուրարտը
© Артем Акопян/ККССАՀայկական գամփռ
Հայկական գամփռ - Sputnik Արմենիա
7/7
Հայկական գամփռ
1/7
Գամփռի քոթոթները
2/7
Գամփռի քոթոթը
3/7
Գամփռի քոթոթները
4/7
Գամփռը
5/7
Գամփռի քոթոթը
6/7
Գուրգեն Հակոբյանն ու Ուրարտը
7/7
Հայկական գամփռ
Լրահոս
0