ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում սուր շնչառական հիվանդությամբ հոսպիտալացված տղամարդ է մահացել:
«Մահացած տղամարդը Ջավախքից է եղել, Ռուսաստանից Գյումրի էր եկել՝ բուժում ստանալու համար, հետո սեփական կամքով հոսպիտալացվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն»,- հայտնում է մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, չհաշված այս դեպքը, սուր չնչառական հիվանդությունների սրացման վերջին սեզոնի ընթացքում այսօրինակ հիվանդությունների հետևանքով արդեն երեք մարդ է մահացել: