00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարարները 4 օրում 4 ամսվա աշխատանք են կատարել

© МТУиЧСՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերում ձյան միջից
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերում ձյան միջից - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, սակայն օդերութաբանների կանխատեսման համաձայն՝ հունվարի 15-ին կրկին ձյուն է գալու: ՏԿԱԻՆ-ում խորհուրդներ են տալիս, թե ինչպես կարելի է խուսափել եղանակային պայմանների հետևանքով առաջացող վտանգներից

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի-Sputnik, Գոհար Սարգսյան. Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը նման ձմեռ չէր տեսել, երբ առատ ձյուն տեղաց 4 օր անընդմեջ, իսկ փրկարարական ուժերը տարվա առաջին մեկ շաբաթում այնքան աշխատանք կատարեցին, որքան նախորդ տարվա վերջին 4 ամսում:

Անդադար տեղացող ձյան պայմաններում արգելափակված ճանապարհին վարորդը վախենում էր բացել մեքենայի դուռը, քանի որ տեսանելիության բացակայության պատճառով կարող էր ոտքը դուրս հանել ու ճանապարհի հատվածից դուրս հայտնվել: Մեկ այլ քաղաքացու մեքենայի վառելիքն էր վերջանում, և նա կարող էր մնալ ճանապարհին ու պարզապես սառչել: Սա հատված չէ արկածային ֆիլմից, այլ՝ հայկական ձմռան մատուցած իրականությունը:

«Տարվա առաջին օրերի ընթացքում անվտանգ տարածք ենք դուրս բերել 1240 տրանսպորտային միջոց և ձնաբքից փրկել ենք շուրջ 3100 մարդու»,-ասում է ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Սպասվող եղանակին ընդառաջ մեր զրուցակիցը հատկապես մարզերի բնակիչներին խորհուրդ է տալիս տնից դուրս գալուց առաջ անպայման ճշտել ճանապարհների վիճակը: Ձնառատ եղանակին առավել վտանգավոր է Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և բոլոր բարձրադիր ճանապարհները:

Օրինակ այսօր՝ հունվարի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի մոտակայքում «Ուազ» մակնիշի մեքենան արգելափակվել է ձյան մեջ: Մեքենան դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել փրկարարների օպերատիվ խումբը: «Հաճախ արգելափակված ճանապարհներին հայտնված քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս, և նրանք խոչընդոտում են փրկարարների աշխատանքը: Մենք այդ ամենին ըմբռնումով ենք մոտենում, բայց պետք է հասկանալ նաև փրկարարներին: Ամանորին օգնությունը ժամանակին հասցնելու համար պետությունը ֆանտաստիկ չափերի հասնող ծախսեր է իրականացրել»,-ասում է Հովհաննես Խանգելդյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Խանգելդյան
Руководитель Центра кризисного управления Оганес Хангелдян - Sputnik Արմենիա
Հովհաննես Խանգելդյան

 

Նա հայրենակիցներին կոչ է անում հետևել ջրագծերին.

«Կարող են առաջանալ ջեռուցման հետ կապված խնդիրներ, դեպքերը շատ են, երբ ջրագծերը սառչում են և պայթում, պետք է հաճախակի ծորակները ստուգել և թողնել, որ ջուրը հոսի: Խնդիրներ ունենում են հատկապես այն քաղաքացիները, ովքեր մի քանի օրով բացակայում են տնից»:

Ամանորի ձնառատ օրերին փրկարարներին դիմել են տարբեր հարցերով՝ թե՛ ճակատագրական, թե՛ զավեշտալի, սակայն ամենահուզիչ դրվագները ծննդկանների հետ են կապված: Այդ օրերին փրկարարներն ինը ծննդկանի օգնել են հաղթահարել անանցանելի ճանապարհները և նրանց հասցրել ծննդատուն: Այսպիսով 9-ը փոքրիկ հրաշք բարեհաջող կերպով լույս աշխարհ է եկել ապահով պայմաններում:

 

Լրահոս
0