00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձմեռային զորակոչը մեկնարկեց

© Sputnik / Asatur YesayantsПризывной пункт в Чарбахе
Призывной пункт в Чарбахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան զինկոմիսարիատներից մեկում հարյուրավոր զորակոչիկներ են հավաքվել, դրսում կանգնած ծնողները մտահոգ սպասում են իրենց զավակներին

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ձմեռային զորակոչի առաջին օրն է, զինկոմիսարիատում աշխատանքային իրարանցում է, զորակոչիկներն այսուայն կողմ են գնում, դրսում նրանց են սպասում հարազատներն ու բարեկամները:

Զորակոչիկները հերթով մոտենում են արկղին ու անթաքույց հույսով դուրս քաշում թերթիկը, որի վրա գրված է զորամասի համարը: Ոմանց աչքերում ուրախություն է երևում, ոմանք խոժոռում են դեմքը, մյուներն էլ շփոթված հեռանում են արկղի մոտից:

Նրանց դիմաց նստած ծնողներն ավելի մեծ լարվածությամբ են սպասում բաղձալի թվերին: Դահլիճում լռություն է, ժամանակ առ ժամանակ հնչում է հերթական զորամասի անվանումը:

Միջանցքում շուրջ տասը մարդ է կանգնած: Սպան խիստ ձայնով հրամաններ է տալիս, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ չի կարելի:

Դրսում հատուկ մեքենա է կանգնած, որտեղ ծառայության վայրը որոշելուց հետո զորակոչիկները ֆլյուրոգրաֆիա են անցնելու: Զորակոչիկների հերթական խումբը` մինչև գոտկատեղը մերկ կանգնած, սպասում է ստուգման: Կատակում են, միմյանց հույս տալիս, ծանոթներ ու ընկերներ փնտրում:

«Մեջքս պոկվում է, էլ չեմ դիմանում…», — ինչ-որ մեկին ասում է ամբողջ օրն աշխատած բժիշկը:

Եվս մի քանի հոգի դահլիճ են մտնում, որտեղ մեկ ուրիշ հանձնաժողով է նստած: Այնտեղ զորակոչիկները տարբեր հարցերի են պատասխանում` որտե՞ղ են սովորում, առողջական խնդիրներ ունեն, թե՞ ոչ, կարո՞ղ են ծառայել…

Հիմնականում պատասխանը հազիվ է լսվում՝ համալսարանում…, դպրոցում…, ամեն ինչ նորմալ է…, տեսողության խնդիր ունեմ…, պատրաստ եմ…»: Պատին փակցրած է զինծառայողների երդման տեքստը:

«Տրամադրությունս նորմալ է, պատրաստ եմ ծառայելու: Ավագ եղբայրս արդեն ծառայել է, եկել եմ սեփական ցանկությամբ», — ասում է Բջնի գյուղի բնակիչ Դանիելը:

Մանուկը Կոտայքի մարզի Ֆոնտան գյուղից է: Նա շատ ավելի ուրախ տեսք ու բարձր տրամադրություն ունի:

«Ես քոլեջում էի սովորում, ավտոմեխանիկայի ֆակուլտետում, հետո` ԴՈՍԱԱՖ-ում, վարորդ եմ աշխատելու բանակում», — ասում է Մանուկը:

Կողքին Հարությունն է կանգնած, նա էլ խոհարարի մասնագիտություն ունի: Գրիգորն էլ շինարարականում է սովորել…

Զորակոչիկների բարեկամները փորձում են ամեն կերպ մտնել զինկոմիսարիատ: Զանգում են ծանոթներին, ընկերներին ու բոլորովին անծանոթ մարդկանց, վերջին վհատ փորձերն անում, որպեսզի ինչ-որ կերպ ազդեն որդու ճակատագրի վրա:

Դարպասներից այն կողմ մեզ է մոտենում մի երիտասարդ, խնդրում, որ պարզենք, թե որ զորամասն է «բաժին ընկել» իր եղբորը, հետո փորձում է ինքնուրույն ներս սողոսկել, հասկանալ ում կարելի է մոտենալ, ումից որևէ բան ճշտել:

© Sputnik / Асатур ЕсаянцՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
1/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
2/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
3/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
4/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
5/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
6/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
7/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
8/12
Ձմեռային զորակոչ
© Асатур ЕсаянцՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
9/12
Ձմեռային զորակոչ
© Асатур ЕсаянцՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
10/12
Ձմեռային զորակոչ
© Асатур ЕсаянцՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
11/12
Ձմեռային զորակոչ
© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ
Ձմեռային զորակոչ - Sputnik Արմենիա
12/12
Ձմեռային զորակոչ
1/12
Ձմեռային զորակոչ
2/12
Ձմեռային զորակոչ
3/12
Ձմեռային զորակոչ
4/12
Ձմեռային զորակոչ
5/12
Ձմեռային զորակոչ
6/12
Ձմեռային զորակոչ
7/12
Ձմեռային զորակոչ
8/12
Ձմեռային զորակոչ
9/12
Ձմեռային զորակոչ
10/12
Ձմեռային զորակոչ
11/12
Ձմեռային զորակոչ
12/12
Ձմեռային զորակոչ

Ծնողներն արդեն իմացել են, թե իրենց որդիները որ զորամասում են ծառայություն անցնելու և հերթով դուրս են գալիս զինկոմիսարիատից:

Ոմանք գոհ են, ոմանք բարեկամներին են զանգահարում, կանանց մեծ մասը լաց է լինում, իսկ ամուսինները հիմնականում կիսաձայն ու մեղմ հանգստացնում են նրանց:

Երևանցի մի ընտանիք առաջնեկին է ճանապարհում բանակ, երկրորդն էլ մեկ տարի հետո կգնա ծառայելու: Ասում են՝ որդին Տավուշի մարզում է ծառայելու, կուզեին՝ ավելի մոտ լիներ։

… Դատարկ ավտոբուսները մոտենում են, ամբողջ ուշադրությունը սևեռվում է մեքենաների ուղղությամբ: Դրանցից մեկով նրանց որդին է բանակ գնալու…

Ալավերդցի ամուսինները փոքր-ինչ հեռու են կանգնել: Սուրճ են ըմպում, զրուցում են, սպասում Ալավերդու զինկոմիսարիտաից Երևան եկող որդուն:

«Հիմա նրանք ճանապարհին են, դուրս են եկել, սակայն ճանապարհները վատն են, դեռ տեղ չեն հասել: Շուտով կհասնեն», — ասում է ընտանիքի հայրը` Վասիլն ու հեռանում հեռախոսով խոսելու: Նրա կինը` Ռաիսան, ասում է, որ հոգեպես պատրաստ են որդու` բանակ գնալուն, իսկ զինակոչիկ Ռուբենն ասում է, որ լավ տրամադրություն ունի:
 
Այդ պահին մեզ է մոտենում Մարզպետ անունով երիտասարդը, ռուսերեն հարցնում, թե որտեղից ենք մենք: Նա ծառայել է մեկուկես տարի, հետո նրան տուն են ուղարկել:

«Ես Ռուսաստանից եմ: Տարբեր տեղեր եմ ծառայել, հետո ոտքս ցրտահարվել է, և ինձ տուն են ուղարկել: Հաշմանդամություն ունեմ, թոշակ եմ ստանում: Իսկ այստեղ եմ եկել եղբորս ու նրա ընկերոջը ճանապարհելու համար», — ասում է Մարզպետը:

Հավաքակայանի մոտ տաք թեյ ու քաղցրավենիք է վաճառում Կարինե տատիկը: Նա այստեղ է լինում ամեն տարի, այս ընթացում հասցրել է զորամասերի անվանումների շնորհիվ անգիր անել Հայաստանի քարտեզը:

Լրահոս
0