00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շմոլ գազի թունավորումից մինչև «911» ծառայությանն ուղղված «ուրախ» զանգեր

Բաժանորդագրվել
Շիրակի մարզում ամփոփել են նոր տարվա առաջին օրերին գրանցված դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Բանդիվան գյուղում բնակվող Մանուկյանների ընտանիքում զավակներից մեկի բանակի քեֆն ու մյուսի` բանակից վերադառնալու համար մատուցված մատաղի արարողությունը վերածվեց թունավորման «արարողության»:

Նույնիսկ չէին հասցրել հունվարի 9-ին մատուցվող մատաղը եփել, երբ անզգուշության կամ ջրատաքացուցիչից օգտվելու կանոնները խախտելու հետևանքով ժամը 14:00-ի սահմաններում հյուրասենյակում հավաքվածների ինքնազգացողությունը սկսեց վատանալ: Մանուկյանների բարեկամը` Ցողիկ Զադոյանը պատմում է, որ չէին հասցրել նույնիսկ մատաղը եփել, երբ երեխաներից մեկը սկսեց բողոքել, որ վատ է զգում իրեն: Ավելի ուշ սկսեցին բողոքել նաև մյուսները: Արդեն ժամը 14:30-ին «Գյումրի բժշկական կենտրոնն» ընդունեց շմոլ գազից թունավորված քաղաքացիներին, որոնց մոտ էկզոգեն թունավորում ախտորոշվեց: Քաղաքացիներին ցուցաբերվեց համապատասխան բուժօգնություն:

«Տուժածների առողջական վիճակն այս պահին համարվում է կայուն: Թունավորումը կարելի է գնահատել թեթև աստիճանի: Բոլորը ներկա պահին ստանում են ամբուլատոր բուժում և տուն կվերադառնան այն ժամանակ, երբ նրանց վիճակը կլավանա։ Հոսպիտալացման կարիք չի զգացվում»,- վստահեցնում է բաժանմունքի վարիչ Արմեն Խաչատրյանը:

Թունավորման դեպք Շիրակում
Թունավորման դեպք Շիրակում - Sputnik Արմենիա
Թունավորման դեպք Շիրակում

Շմոլ գազի թունավորման առաջին հետևանքները զգացած և Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց» տեղափոխված 5 փոքրիկների վիճակը ևս բավարար է: Այս մասին հայտնեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արշիկ Դարիբալթյանը: Հիվանդանոց տեղափոխված 5 երեխաների վիճակը հիվանդանոց ընդունվելու պահին եղել է բավարար, նկատվել է թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ, որովայնային ցավ: Այժմ երեխաները հիվանդանոցում են: Մի քանի ժամ պահելուց հետո, եթե նրանց վիճակը կայունանա, երեխաներին տուն կուղարկեն:

Եթե չհաշվենք այս դեպքը, մարզի փրկարարական վարչությունը 2016 թվականի առաջին օրերին արտասովոր դեպքեր չի գրանցել։ ՀՀ-ի ՏԿԱԻՆ-ի Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը ստացել է 1184 հեռախոսազանգ, արձագանքել է 12-ի դեպքի` շմոլ գազի թունավորում, հրդեհ, ձնաբուք, ճՏՊ:

Նշենք, որ ձյան հետևանքով արգելափակումից հանվել է 31 ավտոմեքենա՝ 82 ուղևորով: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Եղշատյանը հայտնեց, որ այս գործողությունները արագ և օպերատիվ իրականացվել է վարչության և մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև համապատասխան ընկերությունների և մարզպետարանի հետ համակարգված աշխատանքի արդյունքում:

Ամեն ինչ նորմալ է, բայց կա նաև մի բայց՝ մարզի փրկարարական վարչությունն այս օրերին, բացի կարևոր ահազանգերից, ստացել է նաև տարաբնույթ «ուրախ» զանգեր՝ տոնածառը զարդարելու, տորթ ուտելու հրավերից մինչև տաքսու պատվերի և շուկա գնալու ու միրգ գնելու առաջարկներով:

Ինչպես տեղեկացնում է Կարեն Եղշատյանը, թեև զանգահարողների մեջ եղել են նաև մեծահասակներ, սակայն մեծ է երեխաների թիվը: Նման դեպքերում վարչության աշխատակիցները պարզապես զգուշացնում են, որ 911 ծառայության բոլոր զանգերը ձայնագրվում են, իսկ նմանօրինակ զանգերը խաթարում են անչափ կարևոր ծառայության աշխատանքը:

Արտակարգ դեպք Շիրակի մարզում
Արտակարգ դեպք Շիրակի մարզում - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք Շիրակի մարզում
Լրահոս
0