00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փրկարարը կապում է լվացքի պարանն ու փակում հիվանդ տատիկի պատուհանի փեղկը

© Sputnik / Асатур ЕсаянцЦентр кризисного управления
Центр кризисного управления - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերլարվածությանը զուգահեռ փրկարարների աշխատանքային պրակտիկայի անբաժանելի մաս են կազմում զվարճալի դեպքերը, որոնք թոթափում են լիցքերն ու հիշողությունների գրադարանը լցնում հետաքրքիր պատմություններով

Գոհար Սարգսյան, Sputnik

Զանգը զանգի հետևից: ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսները չեն հանգստանում: Դրանց մեջ լինում են ինչպես արտակարգ պատահարների, այնպես էլ զվարճալի զանգեր: Ծիծաղաշարժ զանգերը ստանալուն պես նախարարության աշխատակիցները դրանք հավաքում են ու պահում` մի օր իրար վերապատմելու և ժպտալու ակնկալիքով: Sputnik Արմենիային դրանցից մի քանիսը ներկայացրել է ՏԿԱԻՆ–ի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Ամանորի նախօրեին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում.

— Հարգելի քաղաքացի, խնդրում եմ հասցեն ասեք:

— Լավ-լավ, մի վայրկյան, հիմա կզանգեմ, ինձ երկրորդ գծով զանգահարում են:

© Sputnik / Асатур ЕсаянцՃգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից
 Центра кризисного управления - Sputnik Արմենիա
Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից

Հայ փրկարարներին հանձնարարված է օգնության ձեռք մեկնել ցանկացած քաղաքացու, ով դժվար իրավիճակում է գտնվում և օգնության կարիք ունի: Իսկ մարդիկ կարող են օգնության կարիք ունենալ ամենատարբեր իրավիճակներում` մեկի լվացքի պարանն է կտրվում, մյուսի կատուն է մի տեղ մտնում ու «խցանվում», մի հիվանդ տատիկի պատուհանի փեղկն է բացվում ու չի փակվում: Փրկարարներն արձագանքում են անխտիր բոլոր զանգերին։

«Ամանորին 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և շուրջ 5 րոպե շնորհավորում էր ծառայության աշխատակիցների Նոր տարին և մաղթում էր, որ այս տարի ահազանգերը քիչ լինեն: Միայն խոսակցության վերջում ասաց` բա գիտե՞ք` Նոր Նորքում հրդեհ է բռնկվել»,-պատմում է ՏԿԱԻՆ-ի ՃԿԿ-ի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Զանգեր էլ կան, որ զվարճացնելու փոխարեն ՏԿԱԻՆ-ի աշխատակիցներին կարող են նյարդայնացնել կամ անիմաստ վատնել նրանց ժամանակը: Օրինակ` ինչ-որ մեկը զանգել է «911» ծառայություն և հայտնել՝ Երևանի խանութներից մեկում Ամանորի համար գնել է քաղցրավենիք արտադրող ընկերություններից մեկի կոնֆետներն ու երբ ուզել է ուտել, պարզվել է` մեջը միջատներ ու որդեր կան: Քաղաքացին մանրամասն նկարագրել է դեպքը, նշել հասցեն, իսկ երբ նրան հաղորդել են, որ ահազանգն ընդունված է, քաղաքացին հայտնել է` «շատ կարևոր է իմանալ, որ այդ ամենն իրականություն չէ, այլ իմ գլխում է»:

© Асатур ЕсаянцՃգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից
 Центра кризисного управления - Sputnik Արմենիա
Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից

ՏԿԱԻՆ-ի ՃԿԿ-ում լինում են նաև կեղծ ահազանգեր:

«Մարդիկ պետք է ունենան պետական մտածողություն: Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ռեսուրս է ծախսվում կեղծ ահազանգերի պատճառով»,-պատմում է Հովհաննես Խանգելդյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Խանգելդյան
Начальник Центра кризисного управления МТУЧС Ованес Хангелдян - Sputnik Արմենիա
Հովհաննես Խանգելդյան

Օգնություն, արիություն, փրկություն. այս բառերը յուրաքանչյուր փրկարարի գործունեության իմաստն ու խորհուրդն են հանդիսանում: Հայ փրկարարները հետևում են այդ խորհրդին: Ամենաուշը 10 րոպեում նրանք հասնում են այն վայր, որտեղից ստացվել է ահազանգը: Մնում է, որ քաղաքացիներն էլ իրենց հերթին հոգատար լինեն փրկարարների նկատմամբ։

© МТУиЧССпасатели извлекли из снега машины
Спасатели извлекли из снега машины - Sputnik Արմենիա
Спасатели извлекли из снега машины

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 570 արտակարգ դեպք և պատահար: Դրանց մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների և անանցանելի ճանապարհների հետ են կապված:

Լրահոս
0