ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը տեղի է ունեցել փլուզում, հաղորդում է ՏԿԱԻ նախարարությունը
«Հունվարի 8-ին, ժամը ժամը 08.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ, ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է Ս. Պ.-ին պատկանող 1985թ.-ին կառուցված մեկ հարկանի բնակելի տունը (50 քմ):