00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բենզինի տիեզերական գինը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЦены на бензин в Казани снижены
Цены на бензин в Казани снижены - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Հայաստանում առաջիկայում բենզինի գներն անգամ նվազեն, ապա ակնհայտորեն ոչ այնքան, որպեսզի հնարավոր լինի անհոգ մեկնել Ստեփանակերտ, Թբիլիսի կամ Մեղրի՝ հաշվի չառնելով ծախսերը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ռուսաստանում բենզինի գինը, հայկական գների համեմատ, գրեթե կրկնակի է նվազել։ Եվ եթե այսօր Երևանում «ռեգուլյարի» մեկ լիտրն արժե 420-430 դրամ, ապա մոսկովյան բենզալցակայաններում բենզին կարելի է գնել մեկ լիտրի համար 34 ռուբլով (կես դոլարից պակաս)։ Այդ ամենը, իհարկե, կապված է նավթի համաշախարհային գների անկման հետ։ Այդ ամենն ինչպե՞ս բացատրել հայ սպառողին։ Եվ, ընդհանրապես, ո՞րն է պատճառը, որ Հայաստան բենզին առաքողները չեն նվազեցնում բենզինի գինը, թեև բոլորը գիտեն, որ մեզ մոտ գալիս է հենց ռուսական բենզինը։

Իրավաբան Արսեն Մկրտչյանը, ով 90-ականներին զբաղվել է Հայաստան բենզին ներկրելով, ասում է, որ հայկական շուկայում գնագոյացման վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ։

«Եվ այն հանգամանքը, որ ռուսական շուկայում բենզինի գինը բավական ցածր է, ամենաորոշիչը չէ։ Ճիշտ է, մի քանի ամիս առաջ, երբ տեղական շուկա էներգակիրներ ներկրող ընկերությունները փոխեցին իրենց նախապատվությունները և սկսեցին Հայաստան բենզին ներկրել Ռուսաստանից, քանի որ այնտեղ բենզինն ավելի էժան էր, քան Բուլղարիայում և Ռումինիայում, հայկական շուկայում գինը մի փոքր նվազեց (10-20 տոկոսով)»,- նշում է Մկրտչյանը։

Ռուսաստանում բենզինի գնի նվազումը նավթի համաշխարհային գների անկման հետևանք է։ Բանն այն է, որ էներգակիրների և պարենի ռուսական շուկան այնքան ուժեղ կապված չէ ամերիկյան արժույթի հետ, որքան ֆինանսական հատվածը։

Հայաստանում, որը համաշխարհային շուկա էներգակիրների առաքող չէ և չունի նավթի վերամշակման արտադրական հզորություններ, բոլոր գներն ուղղակիորեն կապված են դոլարի տատանումների հետ։ Ուստի անհնար է ակնկալել Հայաստանում բենզինի գնի նվազում, եթե հայկական դրամի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ պահվի Կենտրոնական բանկի կողմից։

Բացի այդ, փորձագետի խոսքով, հայկական շուկա բենզին առաքող ընկերությունները ստիպված են հաշվի առնել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր։

«Դա թե՛ էներգակիրների առաքման լիցենզավորումն է, թե՛ ծախսերը, որոնք կապված են փոխադրումների հետ ինչպես ծովային ճանապարհով, այնպես էլ երկաթուղով։ Պետք է հաշվի առնել, որ, օրինակ, բենզինով լի երկաթուղային ցիստեռնն ընկերությունը վարձակալում է մեկ օրվա համար 26-28 շվեյցարական ֆրանկով։ Իսկ Փոթիից Երևան տեղափոխումը տևում է չորս օր»,- ասում է Մկրտչյանը` որպես լրացուցիչ գործոն նշելով հարկերը։

Եվ գլխավորն այն է, որ Հայաստանում հասարակական տրանսպորտը (քաղաքային, միջքաղաքային, տաքսի) վաղուց անցել է գազի։ Դա հանգեցրել է նրան, որ Հայաստան բենզինի առաքման ծավալները կտրուկ անկում են ապրել, և որպես հետևանք` նվազել են այն ընկերությունների եկամուտները, որոնք ներգրավված են այդ բիզնեսում։

Իհարկե, ցանկալի է Երևանում և ողջ հանրապետությունում մեքենա վարել` հաշվի չառնելով վառելիքի քանակը։ Սակայն եթե մոտ ապագայում բենզինի գինն անգամ նվազի, ապա, ցավոք, ոչ այնքան, որ հնարավոր լինի մեկնել Ստեփանակերտ, Թբիլիսի, կամ Մեղրի` անտեսելով ծախսերը։

 

Լրահոս
0