00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիպը երկարացնում է արձակուրդները

© Sputnik / Asatur YesayantsДетская больница "Арабкир"
Детская больница Арабкир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գրիպը չափազանց տարածված է, գրանցվել է նաև «խոզի գրիպի» 27 դեպք։ Ընդ որում, հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հենց դա հաշվի առնելով` դպրոցներում դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշ` հունվարի 18-ից։

Գոհար Սարգսյան, Sputnik

«Ձյունը կգա ու կմաքրի վիրուսները». հասարակության շրջանում տարածված համոզմունքն այս անգամ չարդարացավ։ Սուր շնչառական վարակները գրոհել են ու մտել տնետուն: Շուրջդ որ կողմը նայես, գրիպով հիվանդներ են:

Թեև սուր շնչառական վարակները հասարակության շրջանում խուճապ են առաջացրել, սակայն առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «անհանգստության պատճառ չկա. կա սեզոնային գրիպի բնականոն աճ` պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ»: Առողջապահության ոլորտի պատասխանատուները շտապում են հիշեցնել` համաճարակի մասին խոսք լինել չի կարող:

«Երրորդ օրն է, ինչ տղաս ջերմում է, ունի փորլուծություն ու թուլություն: Այսօր տարա հիվանդանոց, ասացին, որ տարածված վիրուսներից է»,-ասաց Գայանե Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ անմիջապես շտապել է դեղատուն` նշանակված հակաբիոտիկների հետևից:

Իսկ Երևանի դեղատներում Sputnik Արմենիային տեղեկացրին, որ վերջին շրջանում զգալի թվով մարդիկ են այցելում դեղատուն և սուր շնչառական վարակների դեմ տարատեսակ դեղեր գնում:

«Հիմնականում գնում են ջերմիջեցնող դեղեր ու հակաբիոտիկներ: Չնայած մենք հիշեցնում ենք, որ հակաբիոտիկներ պետք է գնել միայն բժշկի նշանակմամբ»,-ասում է դեղատներից մեկի աշխատակից Լուսինեն:

Վերջին տվյալով` սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված հիվանդների թիվն անցնում է 400-ից, նրանց գերակշիռ մասը երեխաներ են: Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Ջերմության բարձրացում, թուլություն, հազ. այս ախտանշաններով են իրենց երեխաներին հիվանդանոց բերում ծնողները: Արաբկիր բժշկական համալիրում գրիպով հիվանդ երեխաների թիվը, մեղմ ասած, զգալի է: Հիվանդների զգալի թիվը բժիշկներին էլ է զարմացրել, սակայն դրա մասին նախընտրում են առայժմ լռել:

«Այս պահին ոչինչ ասել չենք կարող, քանի որ լրատվամիջոցները երբեմն ուռճացնում են իրավիճակը»,-ասաց համալիրի բժիշկներից մեկն ու արագ հեռացավ:

Հայաստանում գրիպի դեմ հղիները չեն պատվաստվում: ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ափսոսանքով է ընդգծում այս փաստն ու ավելացնում, որ առաջին խոցելի խումբը հենց հղիներն են:

«Հղիները մտավախություն ունեն, որ պատվաստանյութը կարող է վնասել պտղին: Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա: Մարդիկ չեն պատկերացնում գրիպի բարդությունները: Գրանցվող մահերն առավել հաճախ բարդությունների հետևանք են: Իսկ պատվաստանյութերը նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը»,- ընդգծեց Սահակյանը:

Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ հանրապետության խոցելի խմբերն արդեն իսկ պատվաստվել են: Իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները դեռևս ակտիվ չեն այս հարցում: Չպատվաստվելը, ըստ նրա, իրազեկվածության պակասի արդյունք է: Գայանե Սահակյանը չի թաքցնում, որ անտեղյակություն կա նաև բժիշկների շրջանում:

«Որոշ բժիշկներ անգամ սոցիալական կայքերում են քննարկումներ ծավալում այն մասին, որ պատվաստանյութերն արդյունավետ չեն»,- ասում է Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարը:

Այս պահին բժիշների հորդորը մեկն է` չզբաղվել ինքնաբուժմամբ և ախտանշանները նկատելուն պես անմիջապես դիմել բժշկի, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համապատասխան, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ և պահպանել հազալու, փռշտալու հիգիենան:

 

 

 

Լրահոս
0