00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ ու Փոքր Մասիսները խորհրդանշող երկու գոլ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ
Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Մարսելի «Օլիմպիկի» հետ խաղում պարտվել է ընդամենը մեկ գոլի տարբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Արևմտյան Հայաստանի և Մարսելի ֆուտբոլի հավաքականների ոչ պաշտոնական հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։ Հանդիպումը կարելի է պատմական անվանել, քանի որ հավաքականում ընդգրկվել էին ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում էին 20-րդ դարում իրականացված ողբերգական դեպքերից հետո Թուրքիային անցած հայկական տարածքները։

Սա արդեն երրորդ հայկական թիմն է (ազգային հավաքականից ու Արցախի հավաքականից հետո), որը հանդես է գալիս միջազգային մակարդակում։ Ու թեև հակառակորդն ընդամենը Մարսելի հայտնի «Օլիմպիկի» երկրորդ թիմն էր, որի համար սա ընդամենը ընկերական հանդիպում էր, այնուհանդերձ այս հանդիպումը նշանակալի էր ողջ աշխարհի հայության համար։

Արևմտյան Հայաստանի հավաքականը մարսելցիներին զիջեց նաև այն պատճառով, որ չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Կրկնակի գոլի հեղինակ դարձավ «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը։

Դարպաս ուղարկված գոլերի թիվը խորհրդանշական է և կարելի է համեմատել հայերի խորհրդանիշ համարվող Մեծ ու Փոքր Մասիսների հետ։ Ավելի խորհրդանշական կլիներ, եթե այդ գոլերն ուղարկվեին թուրքական դարպաս, սակայն հայ-թուրքական հանդիպման, բնականաբար, չարժի սպասել։

Ու թեև խաղը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, այնուամենայնիվ այն կարևոր էր նաև հայոց ցեղասպանությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու քաղաքականության համատեքստում ։ «Օլիմպիկի» կայքում հրապարակված լուրը թիմի երկրպագուների համար կբացահայտի նաև «Արևմտյան Հայաստանը»։

Վերջերս Հայոց ցեղասպանության հարցը ֆուտբոլի հետ առնչվել էր նաև Արգենտինայում, երբ Բուոենս Այրեսի «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել էր պայմանագիր ստորագրել Turkish Airlines-ի հետ, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ռասինգի « երկրպագուները ակումբի երկրպագուների էջում իրենց կարծիքն էին հայտնել այս կապակցությամբ։

Viktoriano Pallares. «Լիովին համամիտ եմ սիրելի հավաքականի որոշման հետ, որ հրաժարվել է հովանավորել Turkish-ին։ Ես հավաքականի վառ երկրպագուն եմ»։

Ionlux Ferreterias. «Հպարտ եմ, որ նման հրաշալի ակումբի ակադեմիայի անդամ եմ»։

Siran Badanian. «Բոլորս միասին «ո՛չ» ասենք Թուրքիային»։

Daniel Agopian. «Կրկնակի հպարտ եմ»։

Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Գիլոյանի խոսքով` ակումբի որոշումն, առաջին հերթին, բարձրացնում է ակումբի հեղինակությունը։

«Եթե երկրպագուն գիտի, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, ապա այդ որոշումը, իհարկե, կբարձրացնի ակումբի հեղինակությունը»,- ասաց Գիլոյանը։

Ըստ նրա` մյուս կողմից «Ռասինգի» երկրպագուների շուրջ 80 տոկոսն ամենայն հավանականությամբ չգիտի` որտեղ է գտնվում Հայաստանը, սակայն ակումբի որոշումից հետո մեծ թվով երկրպագուներ կհետաքրքրեն, թե ինչի մասին է խոսքը և ինչու է նման որոշում կայացվել։

«Այդ առումով տվյալ որոշումը շատ կարևոր նշանակություն ունի»,- ասաց Գիլոյանը։

 

Լրահոս
0