ԵՐԵՎԱՆ, 6 հունվար — Sputnik. 2015թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու, հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։
«Հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու»,- նշում են ոստիկանությունից: