00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-վրացական ուրախ Ամանոր

© Sputnik / Александр ИмедашвилиТбилиси зимой
Тбилиси зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան որոշել է իմանալ, թե ինչպես են Ամանորը նշում Վրաստանի հայերը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թեոնան, Զուրան, Նունուկան, Արմինեն և Անահիտը հարևաններ են և ընկերություն են անում մանկուց: Անահիտը սովորեցրել է ընկերուհիներին պատրաստել համեղ հայկական տոլմա, նրանք էլ իրենց հերթին` սացիվի պատրաստելու գաղտնիքները, իսկ Զուրան հիանալի խոզի միս է տապակում։

Ամանորին հարևանները հավաքվում են և որոշում, թե ով է պատրաստելու խաչապուրին, ով՝ կոզինախը (ընկույզը մեղրով): Արմինեն նրբաբլիթ է պատրաստում 5 ընտանիքի համար և նշում, որ Նոր տարին լավ հարևանների շրջապատում միշտ էլ տոն է: Տոնական իրարանցմանը մասնակցում են նաև երեխաները, ովքեր ոգևորված քննարկում են, թե ինչ են խնդրելու Ձմեռ պապից:

Դեկտեմբերի 31-ին հարևաններն անպայման հյուր են գնում միմյանց: Առաջին հյուրը Վրաստանում կոչվում է մեկվլե: Նա անպայման պետք է առողջ և հաջողակ մարդ լինի, հետաքրքիր զրուցակից: Հին հավատալիքի համաձայն` հենց մեկվլեից է կախված, թե ինչպիսին կլինեն նոր տարվա մնացած օրերը: Ընդունված է հյուր գնալ կոնֆետով կամ չուրչխելայով ու կոզինախով:

Ամանորի գիշերը սեղանը լի է ամենատարբեր ուտելիքով։ Վրաստանում ավանդական հայկական սեղանին կա սացիվի, փխալի (վրացական խոհանոցի ամենատարածված սառը ուտեստեներից — Sputnik), տապակած սմբուկ` ընկույզով, նրբաբլիթ, տոլմա, դոնդող, թթուներ, տապակած խոզի միս: Վրացական սեղանին բոլոր այդ ուտեստներն են` ավելացրած մճադի և գոմի (թխվում են եգիպտացորենի ալյուրից):

Ինչ վերաբերում է քաղցրավենիքի տեսականուն, ապա այն բավական մեծ է: Կոզինախից բացի, տոնական սեղանին կարելի է տեսնել փախլավա և չուրչխելա: Դրանք նվազագույն բարիքներն են, որ կարելի է տեսնել Վրաստանում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի սեղանին:
Թեև հայկական ընտանիքներում տոնական սեղանին պետք է լինի վրացական հաց` շոթիս պուրի, այունամենայնիվ շատերն այդ օրերին օգտագործում են նաև ավանդական հայկական լավաշ: Սովորաբար լավաշի մեջ փաթաթում են քյաբաբ` համեմունքներով:

Ավանդույթի համաձայն` բոլորը տնից տուն են գնում՝ միմյանց շնորհավորելու: Այդ օրերին յուրաքանչյուրի գրպանում կարելի է տեսնել շրխկաններ և կոնֆետ: Սովորաբար նվեր են տանում կոնֆետ ու ալկոհոլ` գինի կամ հայկական կոնյակ: Հատկանշական է, որ արտերկրի հայերը նախընտրում են միմյանց որևէ հայկական բան նվիրել. դա ավելի արժեքավոր նվեր է համարվում:

Ամանորի առաջին օրերը սահուն վերածվում են Ծննդյան տոների: Հունվարի 5-ից Վրաստանի բոլոր հայկական եկեղեցինում մատուցվում է Սուրբ պատարագ, որին մասնակցում են հիմնականում երիտասարդները, իսկ հունվարի 6-ից նաև մեծահասակներն ու երեխաներն են եկեղեցի գնում դատարկ շշերով՝ օրհնած ջուր տանելու համար: Ու թեև Սուրբ ծնունդը հայերի համար ավարտվում է հունվարի 6-ին, այնուամենայնիվ տեղացիները շարունակում են նշել այն նաև հունվարի 7-ին՝ վրացական ձևով:

Հենց այստեղ են սկսվում վրացիների և հայերի հավերժ վեճերն այն մասին, թե ում եկեղեցական օրացույցն է ավելի ճիշտ: Հարևանները վիճում են երկար ու վերջում հաշտություն կնքում` բարձրացնելով գինով լի «կանցիները» (եղջյուրի տեսքով գավաթ) ու սկսելով մրցել, թե ով ավելի շատ գինի կխմի:

 

Լրահոս
0